Ալեքսանդր Ռեւան չորրորդ անգամ ամուսնացել է հայ կնոջ հետ (լուսանկարներ)
Ալեքսանդր Ռեւան ու նրա հայ կինը՝ Անժելիկան, մեծ շուքով նշել են ամուսնության տարեդարձը։ Զույգը որոշել է համատեղ կյանքի 15-ամյակը նշել Մալդիվներում՝ դրախտային կղզու ափին հերթական հարսանիքը կազմակերպելով։ «Ես դարձա քո կինը... արդեն չորրոր անգամ»,- Instagram-ում արված հրապարակումը մակագրել է Անժելիկան։
Տոնական միջոցառման համար ամուսիններն ու նրանց դուստրերը՝ Ալիսան ու Ամելին, սպիտակ հագուստ են կրել։ Սիրահարները հայտնվել են «խորանի» առաջ, ուր ոչ առաջին անգամ արտաբերել են ցանկալի «այո»-ն։ Արարողությունն ուղեկցում էին տեղի թմբկահար երաժիշտները։ Իրադարձության առիթով ընտանիքը ֆոտոշարք է կազմակերպել Հնդկական օվկիանոսի եւ տրոպիկական էկզոտիկայի ֆոնին։
Մեկնաբանություններում հետեւորդները ուրախացել են երջանիկ «նորապսակների» համար, նրանց երջանկություն, սեր ու ծաղկում մաղթել։ «Այնքան հաճելի է, հիասքանչ զույգ», «Որքան գեղեցիկ ու երջանիկ ընտանիք է», «Ծնողների սերը միմյանց նկատմամբ ամենագնահատելի ներդրումն է երեխաների հարցում», «Շնորհավորում եմ, պահպանեք ձեր սերը»,- արձագանքել են հետեւորդները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից