Զուգարանաշինությամբ իրականացնենք տնտեսական հեղափոխությունը
Զուգարանները կարեւոր են: Դրանք կարեւոր նշանակություն են ունեցել հին Հայաստանում, Պարսկաստանում, անգամ Հռոմում: Զուգարանները պետությունների դեմքն էին:
Առանց լավ զուգարանների անհնար է ոչ տնտեսություն զարգացնել, ոչ էլ զբոսաշրջություն: Հատկապես անթույլատրելի է վատ զուգարաններ ունենալ ոսկեզոծ աթոռներով ռեստորաններում, քանի որ ազգաբնակչությունը եւ զբոսաշրջիկները սիրում են լինել հենց նման հաստատություններում:
Ոչինչ, որ, օրինակ, Երեւան-Գյումրի ճանապարհին անգամ քանդված զուգարաններ չկան կամ եթե կան էլ, ապա միայն հեռավոր նմանություն ունեն զուգարանին: Անգամ ոչ մի նշանակություն չունի, որ Արմավիրի ավտոկայանի զուգարանը մի պատ է, որն ընդամենը պետք է շրջանցել եւ անցնել հետնամասի դալդա տեղը:
Շեշտը պետք է դնել միայն ռեստորանների վրա, քանի որ զուգարանները թույլ կտան դրանց սեփականատերերին տուգանել եւ անգամ ձերբակալել: Զուգարանը չի համապատասխանում նորմերին՝ տուգանք, ձերբակալում, կալանավորում:
Կարելի է ներգրավել հասարակ քաղաքացիներին, որոնք հեռախոսներով զինված կմտնեն ռեստորանների զուգարաններ եւ կլուսանկարահանեն, կտեսանկարահանեն եւ նյութերը կուղարկեն համապատասխան մարմիններին: Երջանիկ կյանքն ապահովված է:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան