Քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել եւ կոտրել են հեռախոսը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի վարույթում քննվել է մեկ քրեական գործ, որով մեղադրյալ է եղել Ներսես Քոսոյանը: Քոսոյանի եղբայր Տիգրան Քոսոյանը եղբոր քրեական գործով վիճել է քննիչի հետ եւ վերջինիս նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպանության սպառնալիքներ հնչեցրել:
Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 162ա հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի վարչական շենքի մոտ վիճաբանել է Հրանտ Վարդանյանի հետ, որի ընթացքում կոտրել է վերջինիս պատկանող «Սամսունգ Գալաքսի Ս10» մոդելի հեռախոսը` պատճառելով 235.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Տիգրան Քոսոյանը կալանավորվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...