Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը
Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը: 2018-ին քաղաքում բացվել էր աշխարհի՝ այդ ժամանակվա ամենաբարձր հյուրանոցը (356 մետր), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կզրկվի ամեբանձրը լինելու տիտողոսից։
Ինչպես ներկայացնում է CNN-ը, 75 հարկանի աշտարակին գերազանցելու է գալիս մեկ այլ շքեղ, ապակեպատ շինություն, որը կառուցման փուլում է գտնվում: Ciel Tower անվանումն ստացած հյուրանոցի բարձրությունը կկազմի 360.4 մետր:
Այն կունենա 1209 շքեղ համարներ և բնակելի տարածքներ, որոնք տեղակայված կլինեն 82 հարկերում:
Հյուրանոցը համալրված կլինի ապակյա դիտահարթակով, որտեղից 360 աստիճանի տեսարան կբացվի դեպի քաղաք: Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել նաև տանիքին գտնվող լողավազանից և ռեստորաններից:
Հյուրանոցը նախատեսվում է բացել 2022-2023 թվականներին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը