Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին. մահացած կալանավորի եղբայր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:
«Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», - մեզ հետ զրույցում նշեց նա:
Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ հսկող դատախազ Արտակ Կարապետյանը, աչքի առաջ ունենալով Հաց բերող Արթուր Սարգսյանի դժբախտ օրինակը, դասեր չեն քաղել եւ ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել: Եվ ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...