Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ–ը 100 միլիոն դոլարի չափով աջակցում են Իվանկա Թրամփի՝ գործարար կանանց աջակցող հիմնադրամին
Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները 100 միլիոն դոլար կհատկացնեն ԱՄՆ նախագահի առաջին դստեր՝ Իվանկա Թրամփի՝ ձեռներեց կանանց եւ փոքր բիզնես ղեկավարող կանանց հիմնադրամին,– հաղորդում է «The Washington Post»-ը։
Իվանկա Թրամփի խոսքերով՝ իր դերը՝ ԱՄՆ–ում եւ այլ երկրներում կանանց հնարավորությունների ընդլայնմանն աջակցելն է։
Նշվում է, որ այս պահին ձեւավորվող հիմնադրամը Մերձավոր Արեւելքի կանանց համար ավելի հասանելի է դարձնելու ֆինանսական աջակցությունն ու տնտեսական շուկաները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն ու իր ամուսինը՝ Դեվիդ Քուշները, ռաբիից անձնական թույլտվություն էին ստացել խախտել Շաբաթը եւ, Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում, ինքնաթիռով մեկնել Սաուդյան Արաբիա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում