Land Rover Defender 110 նոր արդիականացված փիքափը դրվագված է ադամանդներով
Հարավային Կարոլինայից Himalaya ատելյեի կոլեկտիվը ներկայացրել է մեծապես արդիակացված Land Rover Defender 110 փիքափը: Ստանդարտ «Դեֆենդերի» հետ ամենագնացը նման է միայն թափքով. դոնորը քանդվել է հիմնահատակ եւ նորից հավաքվել այլ լցոնմամբ: Նախագիծը գնահատվել է 250 հազար դոլար՝ սա ավելին է, քան ԱՄՆ-ում Bentley Bentayga-ի գինը, հայտնում է «Մոտորը»:
Himalaya-ի մասնագետները սովորական դիզելային շարժիչը եւ շարժահաղորդակը փոխել են General Motors-ի արտադրանքով: Ծածկի տակ տեղակայված է 6,2-լիտրանոց 525-ուժանի (495 Նմ պտտման պահով) Chevrolet Corvette-ի V8 LS3-ը, անիվներին հզորությունը հաղորդվում է 6-դիապազոնանի ամերիկյան «ավտոմատի» միջոցով: Դրանից բացի, ինժեներները վերափոխել են արգելակման համակարգը, կախոցը, էլեկտրահաղորդումը եւ օդափոխության համակարգը, ինչպես նաեւ բարելավել են ձայնամեկուսացումը:
Կաստոմը ստեղծողները հավաստիացնում են, որ մինչեւ 113 կմ/ժամ արագության դեպքում BF Goodrich արտաճանապարհային անվադողերով «Դեֆենդերում» նույնքան հարմարավետ է, որքան սովորական լյուքսային քրոսովերներում:
Սրահի լուսանկարներ չեն հրապարակվել, բայց Himalaya-ի դիզայներները խոստանում նոր կաշվե բազկաթոռներ՝ դրվագված ադամանդներով, վերաիմաստավորված սարքավորումների վահանակ՝ կարբոնային ներդիրներով, Momo սպորտային ղեկ, ժամանակակից մուլտիմեդիայի համալիր եւ Alpine աուդիոնախապատրաստում:
Ամերիկյան ատելյեի հատուկ փիքափն արտաքուստ հեշտ է ճանաչել խցիկի պաշտպանական պատյանով, մեծացված լուսածիրով, ուժային քարշակով՝ ինտեգրված առջեւի բամփերին, թափքի տանիքին պահեստային անվի ամրացմամբ եւ Himalaya-ի պիտականշանով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից