Դուբայում ծառայության է անցել առաջին ռոբոտ–ոստիկանը
Առաջին ռոբոտ–ոստիկանը՝ Robocop-ը, պաշտոնապես ընդգրկվել է Դուբայի ոստիկանության շարքերում։ Այս մասին հաղորդում է «Arabian Business»-ը։
Նշվում է, որ ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 100 կիլոգրամ։ Այն զինված է հույզերի դետեկտորով, որը մինչեւ 1,5 մետր հեռավորության վրա ընկալում է մարդկանց դեմքի արտահայտությունն ու ժեստերը։ Այսպիսով, ռոբոտը կարող է կոնտակտի մեջ մտնել մարդկանց հետ եւ տարբերակել խախտում անողներին։
Ռոբոտը կողմնորոշվում է տեղանքում շնորհիվ ներկառուցված նավիգատորի, շփվում է վեց լեզուներով՝ ներառյալ անգլերենն ու արաբերենը։ Քաղաքացիները նրա միջոցով կարող են կրեդիտային քարտերով վճարել ոստիկանության ծառայությունների համար։
Հսկելով փողոցներն ու առեւտրի կենտրոնները, Robocopy տրամադրելու է համապատասխան տեսագրությունները եւ այդպիսով օգնելու է ոստիկանությանը՝ բացահայտել հանցագործներին։ Ինչպես հաղորդել են Դուբայի ոստիկանությունից՝ ռոբոտի առաքելությունն է օգնել մարդկանց հասարակական վայրերում, ինչպես նաեւ պայքարել կարգազանցների դեմ եւ պատասխանատու լինել քաղաքային անվտանգության համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում