«Մենք հաշիվ տվող կառավարություն կուզենք». Արամ Ա-ն դիմել է Լիբանանի հայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հունվարի 6-ին Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցել: Պատարագի ժամանակ դիմել է Լիբանանի հայ համայնքին:
«Ոչ պետք է ասել ամեն տեսակ անարդարության դեմ, այո, կեցվածքով,, պահվածքով, հանձնառությամբ, արդարությամբ: Սիրելի Լիբանանի հայություն, անոնք իրավունք չունեին այս երկրի կառավարությունը, ղեկավարությունը իրենց հանձնած ժողովրդի նկատմամբ այս անարդար եւ անպատասխանատու վերաբերմունքը: Իրենք իրավունք չունեին իրենց անձնական, կուսակցական, համայնքային շահերը վեր նկատել ժողովրդի շահերեն: Եկեղեցին չի կարող լուռ եւ անտարբեր մնալ այս երեւույթի նկատմամբ: Եկեղեցին ժողովրդի հետ է, ամեն անգամ եւ ամեն տեղ ես պետք է հիշեցնեմ»,- ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով` իրենց սպասելիքներն են, որ նոր, երիտասարդ կառավարություն կկազմվի, որը կկարողանա շահել ժողովրդի վստահությունը:
«Ուր վստահությունը կբացակայե, հոն կա չարիք, հոն կա անարդարություն, պետք է վաստահությունը շահող կառավարությունը մը ըլլա: Ժողովրդի արյունով վաստակած գումարը հեռու պահեք ժողովուրդեն: Այս է մեր կեցվածքը եւ միշտ պետք է այսպես մնա: Եւ Լիբանանի հայությունը որպես այս երկրի 7 գլխավոր համայնքներից մեկը եւ ես այս համայնքի վերին հոգեւոր պատասխանատուն այս երկրի քաղաքական պատասխանատուներին կհիշեցնեմ, որ այս երկիրը պետք է հեռու պահեն ամեն տեսակ փտածությենեն եւ այս ժողովրդին ծառայեն պատասխանատվությամբ: Մենք հաշիվ տվող կառավարություն կուզենք, վստահություն ներշնչող անձեր կուզենք»,-ասել է նա՝ հավելելով, որ այս գիտակցությամբ պետք է լիբանանահայությունը մասնակցություն ունենա երկրի զարգացմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից