Էփշթեյնի ընկերուհին բազմաթիվ սպառնալիքներ է ստանում. նրան պահպանում են ԱՄՆ ՌԾՈւ հատուկջոկատայինները
Բրիտանական աշխարհիկ էգ առյուծը, ֆինանսիստ, անչափահասների սեռական ստրկության մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշթեյնի նախկին ընկերուհին սպառնալիքներ է ստանում. նրան պաշտպանում են ԱՄՆ ՌԾՈւ նախկին հատուկջոկատայինները, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Մաքսվելը թաքնվում է ԱՄՆ միջին արեւմուտքում եւ մշտապես փոխում է բնակատեղին։
«Ժիսլենի մասին այնքան անհեթեթություններ են գրել։ Իրականությունն այն է, որ նա ամեն օր բազմաթիվ մահացու սպառնալիքներ ստանում... Նա մշտապես տեղից տեղ է տեղափոխվում։ Նրա կյանքը վտանգի մեջ է։ Նրան պահպանում են ամենալավերը, որոնց թվում են ԱՄՆ ՌԾՈւ նախկին հատուկջոկատայիններ։ Նա որեւէ կառավարության պաշտպանության ներքո չի գտնվում։ Նա ինքն է իրեն պաշտպանում»,- պարբերականին ասել է Մաքսվելին ծանոթ աղբյուրը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մաքսվելը ՀԴԲ-ի կողմից իրականացվող հետաքննության կարեւոր դեմքերից մեկն է։ Միեւնույն ժամանակ, որեւէ մեղադրանք նրան առայժմ չի ներկայացվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից