Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Ոճ և դեմքեր

2020-ի էրոտիկ հորոսկոպը

ԿԻՆ ԽՈՅԵՐ

Այս համաստեղության տակ ծնվածներն աչքի են ընկնում իրենց արտիստիզմով եւ զգացմունքայնությամբ: Առաջին հայացքից այս կանայք աչքի են ընկնում համառությամբ, սակայն դա սովորական համառություն չէ, այլ սկզբունքայնություն: Որպես կանոն` կին Խոյերն իրենք են ընտրում իրենց զուգընկերոջը: Նրանք նախընտրում են ուժեղ եւ ազդեցիկ տղամարդկանց, բայց միեւնույն ժամանակ սիրում են լինել առաջնորդ, նաեւ անկողնում: Նրանց հաճույք պատճառելն այդքան էլ հեշտ գործ չէ, բայց նրանք ամեն ինչ անում են զուգընկերջը գոհացնելու համար:

Աստղերը խորհուրդ են տալիս 2020թ․-ին ավելի զուսպ լինել եւ խանդի տեսարաններ չսարքել: Դրանք կարող են վատ անդրադառնալ նաեւ անկողնային հարաբերություններում:

ՏՂԱՄԱՐԴ ԽՈՅԵՐ

Այս համաստեղության տակ ծնված տղամարդիկ առանձնանում են իրենց կրքոտությամբ, անմիջականությամբ եւ սրամտությամբ: Նրանք սիրում են ակտիվ կյանք վարել եւ պատրաստ են նոր սիրային հարաբերությունների: Սակայն նրանց չի գրավում հեշտությամբ տրված զգացմունքը: Իրենց զուգընկերուհուն Խոյերը նախընտրում են մի փոքր դժվարությամբ գրավել: Նրանց ռոմանտիկ դրսեւորումներն էլ շատ տարբեր են լինում` գեղեցիկ նամակից մինչեւ անտանելի խանդ:

2020թ․-ին Խոյերը ուշադրության պակաս չեն զգա, ինչն էլ ավելի կբարձրացնի նրանց ինքնագնահատականը: Սակայն հիշեք, որ անկողնում բավարարված կլինեք միայն այն դեպքում, երբ հաճույքը փոխադարձ լինի: Զուգընկերոււհուն աշխատեք չխանդել: Դա միայն կխանգարի ձեր սեքսուալ կյանքին:

ԿԻՆ ՑԼԵՐ

Այս կանայք աչքի են ընկնում իրենց բնատուր հմայքով, ինչի շնորհիվ հեշտությամբ գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչներին: Անկողնում կին Ցուլերը, բավականին, կրեատիվ են եւ հաճախ են դիմում փորձարկումների: Նրանք չեն մոռանում իրենց զուգընկերոջը եւ փորձում են հնարավորիս բավարարել նրա պահանջները:

2020թ․-ին աստղերը խորհուրդ են տալիս կառավարել փորձարկումների հանդեպ ձեր սերը: Կայուն հարաբերություններ ստեղծելու համար հակավոր է մի կողմ թողնել էրոտիկ ցանկությունները: Զուգընկերոջ ընտրության հարցում երկար մտածեք, մինչեւ որոշում կայացնելը:

ՏՂԱՄԱՐԴ ՑԼԵՐ

Տղամարդ Ցլերը բավականին ինքնահավան են: Նրանք հեշտությամբ են ընտրում զուգընկերուհուն, որից հետո նրան համարում են իրենց սեփականությունը: Անկողնում, սակայն Ցլերն այդքան էլ կողմ չեն փորձարկումների: Նրանք այդ առումով ավելի ստաբիլ սիրեկաններ են:

Աստղերը խորհուրդ են տալիս 2020թ․-ին ավելի բաց լինել: Ձեր զուգընկերուհուն պատմեք ձեր սեքսուալ ցանկությունների մասին: Դրանք ավելի հետաքրքիր դարձնելու համար մի խուսափեք տարբեր փորձարկումներից:

ԿԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս համաստեղության տակ ծնված կանայք բավականին ինտելեկտուալ են: Նրանք շատ համարձակ են եւ պատրաստ են տարբեր սիրային փորձարկումների: Սակայն դա ոչ թե գալիս է նրանց սեքսուալ ցանկություններից, այլ պարզապես հետաքրքրասիրությունից, որը ստիպում է նրանց փորձել ամեն ինչ:

Ձեր ինտելեկտը երբեմն խանգարում է ձեր սեռական կյանքին: Ձեզ խորհուրդ է տրվում այս տարի ավելի թեթեւ նայել սեռական հարաբերություններին եւ ազատվել ամեն ինչ անալիզ անելու ցանկությունից:

ՏՂԱՄԱՐԴ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Տղամարդ Երկվորյակները սիրում են ինտելեկտուալ եւ գեղեցիկ կանանց: Սակայն նրանք շատ փոփոխական են եւ հեշտ են հրապուրվում` վարելով անկանոն սեռական կյանք: Նրանց համար, սակայն, շատ կարեւոր է հարաբերություններ ունենալ այնպիսի կանանց հետ, որոնց հետ նրանք ընդհանուր հոգեւոր կապ են գտնում, այլապես այդ հարաբերությունները նրանց հաճույք չեն պատճառում:

2020թ․-ին ձեզ խորհուրդ է տրվում քիչ դիմել սիրահետումների: Կայուն հարաբերությունները պետք են ոչ միայն ձեր զուգընկերուհուն, այլեւ ձեզ:

ԿԻՆ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Առաջին հայացքից թվում է, թե կին Խեգետինները շատ ուժեղ են, անկախ եւ, առհասարակ, սեքսի կարիք չեն զգում: Սակայն, երբ լույսերը հանգում են եւ նրանք մնում են մութ սենյակում, ի հայտ են գալիս նրանց ամենախենթ սեքսուալ դրսեւորումները: Իրականում, այս կանայք շատ կրքոտ սիրուհիներ են:

2020թ․-ին ձեզ խորհուրդ է տրվում ավելի պարզ արտահայտել ձեր ցանկությունները, այլապես ձեր զուգընկերը չի հասկանա դրանք, ինչը կխանգարի ձեզ անկողնում:

ՏՂԱՄԱՐԴ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Տղամարդ Խեցգետինները շատ հեշտությամբ են կարողանում հաճույք պատճառել զուգընկերուհիներին, սակայն նրանք, սովորաբար, եսասեր են լինում եւ սիրում են, երբ իրենց ավելի շատ են բավարարում: Երբ կորցնում են զուգընկերուհու հանդեպ հետաքրքրությունը, այս տղամարդիկ կարող են շատ կոպիտ եւ անուշադիր դառնալ:

2020թ․-ը ձեզ համար կարող է շատ երջանիկ տարի լինել, սակայն դրա համար պետք է կարողանաք զսպել ձեր էգոիզմն ու մի փոքր էլ մտածել ձեր սիրելիի մասին:

ԿԻՆ ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կին Առյուծները հեշտությամբ կարողանում են գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին իրենց հմայքով եւ սեքսուալությամբ Բայց չնայած իրենց արտաքինին` նրանք շատ փակ եւ ստաբիլ են անկողնում: Նրանց համար շատ կարեւոր են գեղեցիկ դիրքերը, այդ պատճառով էլ այս համաստեղության տակ ծնված կանայք դեմ են ցանկացած սեքսուալ նորամուծության:

Աստղերը խորհուրդ են տալիս 2020թ․-ին ավելի զգացմունքային լինել, հակառակ դեպքում` շատ հեշտությամբ կարող եք կորցնել զուգընկերոջը:

ՏՂԱՄԱՐԴ ԱՌՅՈՒԾՆԵՐ

Արտաքուստ տղամարդ Առյուծներն ինքնավստահ եւ ինքնաբավ են երեւում, սակայն իրականում նրանք, բավականին, բարդույթավորված են եւ յուրաքանչյուր սեքսուալ ձախողում շատ ծանր են տանում: Նրանց կողքին պետք է լինեն այնպիսի կանայք, որոնք ամեն հարցում կաջակցեն նրանց եւ թույլ չեն տա, որ իրենց անհարմար զգան այս կամ այն ձախողման համար:

Հիշեք` ձեր զուգընկերուհուն դուր գալու համար պարտադիր չէ դիմեք նորամուծությունների, պարզապես, եղեք ուշադիր եւ հոգատար: Նա դա շատ կգնահատի:

ԿԻՆ ԿՈՒՅՍԵՐ

Կին Կույսերը մեղմ են, զուսպ եւ համեստ, սակայն նրանք պատրաստ են ամեն կերպ բավարարել իրենց զուգընկերոջ ցանկությունները: Կույսերին նախընտրում են ավելի հասուն տարքով տղամարդիկ, որոնք ցանկանում են ստեղծել կայուն ընտանիք: Ազատամիտ տղամարդիկ նրանց չափից դուրս զուսպ են համարում եւ փորձում են շրջանցել նրանց: Սակայն, երբ Կույսերը գտնում են իրենց արժանի զուգընկեր, ապա նրան պատրաստ են անվերջ զարմացնել…

2020թ․ին ձեզ խորհուրդ է տրվում իրադարձություններից առաջ չընկնել: Անկողնային հարաբերությունները դեռ չեն նշանակում ամուսնություն:

ՏՂԱՄԱՐԴ ԿՈՒՅՍԵՐ

Տղամարդ Կույսերը շատ ուշադիր են իրենց զուգընկերուհու հանդեպ: Նրանք երբեք կանգ չեն առնում, մինչեւ որ չհամոզվեն, որ իրենց սիրելին ամբողջովին բվարարված է: Նրանք պատրաստ են ամեն ինչ տալ զուգընկերուհուն, սակայն երբեք չեն ների նրա դավաճանությունը:

2020թ․-ին ձեզ խորհուրդ է տրվում չփնտրել իդեալական զուգընկերուհու: Հիշեք, որ բոլոր մարդիկ էլ օժտված են ինչպես դրական, այնպես էլ բացասական հատկանիշներով:

ԿԻՆ ԿՇԵՌՔՆԵՐ

Այս համաստեղության տակ ծնված կանայք, ասես, նախատեսված լինեն սեքսուալ կյանքի համար: Նրանք պատրատ են դիմել ցանկացած քայլի` զուգընկերոջը բավարարելու համար, ընդ որում, նրանք մտածում են ոչ թե սեփական հաճույքի, այլ սիրելիի մասին:

2020թ․-ին ձեզ խորհուրդ է տրվում ընդմիջում վերցնել։ Եթե մինչ օրս չեք կարողացել հաջողության հասնել որեւէ տղամարդու հետ, ապա պետք չէ փնտրել մյուսին: Համբերատար սպասեք, մինչեւ որ կգտնեք ձեր իսկական կեսին:

ՏՂԱՄԱՐԴ ԿՇԵՌՔՆԵՐ

Տղամարդ Կշեռքները միշտ պատրաստ են դիմել փորձարկումների: Այդ պատճառով էլ նրանք հաճախ են փոխում զուգընկերուհուն: Կշեռքները բավականին խելացի են եւ նրանց համար շատ կարեւոր է, որ իրենց զուգընկերուհին փայլի ոչ միայն արտաքինով, այլեւ ինտելեկտով:

2020թ․-ին ձեզ խորհուրդ է տրվում ավելի կայուն լինել: Աքաղաղը շատ ուշադիր է եւ ձեր ցանկացած դավաճանություն կարող է ջրի երես դուրս գալ:

ԿԻՆ ԿԱՐԻՃՆԵՐ

Այս համաստեղության ներկայացուցիչները եւ հմայիչ են, եւ խելացի: Նրանք պատրաստ են սիրուն տրվել ցանկացած պահի եւ ցանկացած ժամանակ, ինչի շնորհիվ էլ, բավականին, սիրված են տղամարդանց կողմից: Նրանք նաեւ բաց են ցանկացած տիպի փորձարկումների համար, բայց երբեք չեն մոռանում բավարարել նաեւ իրենց զուգընկերոջը:

2020թ․-ին աստղերը խորհուրդ են տալիս զգոնությամբ ընտրել զուգընկերոջը: Ընտրեք այնպիսի մեկին, որի հետ կարող եք կիսել եւ ձեր սիրտը, եւ անկողինը:

ՏՂԱՄԱՐԴ ԿԱՐԻՃՆԵՐ

Տղամարդ Կարիճները համբերատար են, խելացի եւ արտիստիկ: Վստահ կարելի է ասել, որ նրանք լավագույն սիրեկաններն են: Նրանք պատրաստ են մտնել ցանկացած սիրախաղի մեջ: Ընդ որում, նրանց չեն գրավում հեշտությամբ իրենց գիրկն ընկնող աղջիկները: Նրանք սիրում են նվաճել իրենց զուգընկերուհուն:

2020թ․-ին ձեզ խորհուրդ է տրվում լավ մտածել, մինչեւ պատասխանատու քայլ կատարելը; Եթե, գոնե, մի տոկոս վստահ չեք, որ կարող եք ապրել առանց ձեր ազատության, ուրեմն մի շտապեք ամուսնության առաջարկություն անել սիրելիին:

ԿԻՆ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Կին Աղեղնավորները հմայիչ են եւ գեղեցիկ: Բնավորությամբ նրանք մի փոքր քմահաճ են, ինչն էլ ավելի է դուր գալիս տղամարդկանց: Սակայն նրանք շատ հեշտությամբ են հոգնում մի տղամարդուց: Իսկ հոգնելու դեպքում պատրաստ են իրենց համար փնտրել նոր զուգընկեր:

2020թ․-ին էլ դուք շարունակելու եք մնալ ուշադրության կենտրոնում: Եթե ձեզ դուր է գալի անընդհատ փոխել զուգընկերոջը, այս տարի դուք այդպիսի հնարավորություն ավելի հաճախ կունենաք: Սակայն սիրախաղերի հետեւից ընկնելով ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք ձեր իրական կեսին:

ՏՂԱՄԱՐԴ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Տղամարդ Աղեղնավորները, բավականին, սեքսուալ են եւ համբերատար: Նրանք անմնացորդ տրվում են սեքսին` իրենց զուգընկներուհուն պարգեւելով աննկարագրելի հաճույք: Նրանք համարվում են լավ սիրեկաններ, բայց անհավատարիմ ամուսիններ: Աղեղնավորերին դուր են գալիս գեղեցիկ եւ խորհրդավոր կանայք:

2020թ․-ին էլ դուք կշարունակեք սեր եւ հարաբերություններ փնտրել բազմաթիվ կանանց հետ: Սակայն զգույշ եղեք` հնարավոր է` նրանց մեջ գտնվեն մարդիկ, ովքեր փորձեն օգտագործել ձեզ հանուն գործնական հաջողությունների:

ԿԻՆ ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Կին Այծեղջյուրները շատ սեքսուալ եւ խելացի են: Սակայն բնույթով փակ լինելու պատճառով նրանք շատ զուսպ են սեռական հարաբերությունների ժամանակ: Հաճախ չեն վարվում այնպես, ինչպես ցանկանում են` ամաչելով զուգընկերոջից, այդ պատճառով էլ նրանց կողքին պետք է լինի համբերատար տղամարդ, որը կկարողանա հասկանալ նրա իրական ցանկությունները:

Եթե ցանկանում եք ներկայիս զուգընկերոջ հետ ավելի երկարակյաց հարաբերություններ ստեղծել, ապա աստղերը խորհուրդ են տալիս այս տարի լինել հնարավորինս բաց եւ զգացմունքային:

ՏՂԱՄԱՐԴ ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ի տարբերություն կանանց` տղամարդ Այծեղջյուրները չեն թաքցնում իրենց իրական ցանկություններն ու զգացմունքները: Անկողնում նրանք պատրաստ են անել ամեն ինչ` զուգընկերուհուն բավարարելու համար: Սակայն անկողնուց դուրս նրանք բոլորովին այլ` սառը եւ զուսպ տպավորություն են թողնում մարդկանց մոտ:

Այս տարի դուք, վերջապես, կհանդիպեք մեկին, որի հետ կկարողանաք ստեղծել երկարատեւ հարաբերություններ: Աստղերը ձեզ համար անակնկալ են պատրաստել: Ձեր ընտրյալը ձեզ կհամապատասխանի թե ֆիզիկապես, թե հոգեպես:

ԿԻՆ ՋՐՀՈՍՆԵՐ

Կին Ջրհոսները շատ ռոմանտիկ են եւ նրանց համար անընդունելի է միայն ֆիզիկական հաճույքը: Նրանք սիրում են, երբ իրենց զուգընկերը հոգ է տանում իրենց մասին, ծաղիկներ է նվիրում, անակնկալներ է մատուցում: Նրանց դոււր է գալիս, երբ իրենց նուրբ ձեւով են սիրում եւ նրանք մերժում են ցանկացած բռի պահվածք:

Աստղերը հուշում են, որ 2020թ․-ին ձեր սեքսուալ կյանքը շատ ներդաշնակ կլինի, բայց նաեւ խորհուրդ են տալիս երբեմն հաշվի առնել զուգընկերոջ ցանկությունները:

ՏՂԱՄԱՐԴ ՋՐՀՈՍՆԵՐ

Տղամարդ Ջրհոսները շատ խելացի են: Նրանք չեն սիրում ամեն պատահածի հետ անկողին կիսել: Դրա համար նրանք պետք է սիրահարված լինեն իրենց զուգընկերուհուն, որին սակայն չեն շտապում քարշ տալ անկողին` հարգելով վերջինիս պատիվը: Նրանք երբեք կնոջ ցանկությանը հակառակ ոչինչ չեն անի:

2020թ․-ին աստղերը խորհուրդ են տալիս մոռնալ ստաբիլությունը: Լավ հարաբերություններ ստեղծելու համար պետք է երբեմն դիմեք փորձարկումների:

ԿԻՆ ՁԿՆԵՐ

Այս նշանի տակ ծնված կանայք ստեղծագործ եւ ռոմանտիկ մարդիկ են, որոնք հիմնկանում ապրում են իրենց հորինած աշխարհում: Այդ աշխարհում տղամարդիկ նման են արքայազների, որոնք ամեն ինչի պատրաստ են հանուն իրենց: Այդ է պատճառը, որ իրական կյանքում նրանք բախվում են հիասթափության, ինչը դեպրեսիայի պատճառ է հանդիսանում:

2020թ․-ին աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ավելի շատ ցույց տալ զգացմունքները: Զսպվածությամբ երբեք չեք կարողանա գրավել այն տղամարդուն, որին հավանում եք:

ՏՂԱՄԱՐԴ ՁԿՆԵՐ

Տղամարդ Ձկները շատ խորը զգացմունքային աշխարհ ունեն եւ նրանց դուր են գալիս խելացի կանայք: Նրանք սիրում են հաճույք ստանալ եի հանուն հաճույքի պատրաստ են տրվել ցանկացած սիրախաղի: Ձկները շատ են գնահատում իրենց ազատությունը, այնպես որ` մի փորձեք ներխուժել նրանց անձնական կյանք, քանի դեռ նրանք ձեզ այնտեղ չեն հրավիրել:

2020թ․-ը հնարավոր է մի փոքր սկանդալային լինի ձեզ համար: Հիշեք, որ զուգընկերուհին միայն սեքսի կարիք չունի: Աշխատեք նրան տալ նաեւ ձեր գուրգուրանքն ու սերը: