Նավթի համաշխարհային գները բարձրացել են իրանցի գեներալի սպանությունից հետո
Նավթը կտրուկ թանկացել է ավելի քան 2 տոկոսով` ամերիկյան ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան ֆոնին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, աճուրդի տվյալները վկայում են, որ Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2.76 տոկոսով՝ հասնելով 68.09 դոլարի մեկ բարելի դիմաց: Իսկ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը մեծացել է 2.75 տոկոսով՝ հասնելով 62.86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Բաղդադի օդանավակայանում զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին, ինչպես նաև մի շարք այլ զինվորականներ: «Ալ-Քուդս» ստորաբաժանումը պատասխանատու է արտասահմանում Իրանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը