«Գազպրոմը» կշարունակի 2020 թվականին գազ մատակարարել Հայաստանին նախկին պայմաններով
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման համար պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:
«Համաձայնագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թվականի պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ տարեկան մինչեւ 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչեւ 2020 թվականի վերջ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունը, ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Ընկերությունն իրականացնում է նաեւ գազափոխադրում, պահեստավորում, բաշխում եւ իրացում, գործող գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում եւ ընդլայնում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը