Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Ո՞ւմ են դարձրել «ժողովրդի թշնամի»

Թշնամանքի և ատելության այնպիսի մթնոլորտ, ինչպիսին ունենք այսօր՝ «սիրո և համերաշխության հեղափոխության» արդյունքում, Հայաստանի անկախ պատմության մեջ երբևէ չի արձանագրվել։

Իսկ 2019 թվականը կարող ենք համարել «բացառիկ» տարի. բացառիկ համատարած ատելության, հայհոյանքների գերչափաբաժնի, զազրախոսության, արժեքավոր երևույթների արժեզրկման, մշակութային արժեքների ոտնահարման, ստահակության, կեղծիքի ու թշնամանքի առումով։ 2019 թվականը բացառիկ էր նաև սոցցանցերում «ֆեյք» բանակների մղած քարոզչական մարտերի առումով։ Ֆեյք և իրական «բանակներ», որոնք գրչի մի հարվածով անգամ չվարանեցին արժեզրկել տասնյակ մարդկանց երկար տարիների քրտնաջան աշխատանքը, փոշիացնել նրանց անցած ճանապարհն ու հողին հավասարեցնել տարիների վաստակը։ Այս ընթացքում յուրաքանչյուր մեկը (լինի դա մտավորական, թե հասարակ քաղաքացի), ով փորձեց հակառակ կարծիք, մոտեցում հայտնել առ «սիրո և համերաշխության» հեղափոխություն, առ գործող իշխանության վերնախավի գործողություններ, հռչակվեց հակահեղափոխական, ժողովրդի թշնամի և գամվեց անարգանքի սյունին՝ մեղադրվելով գրեթե բոլոր մահացու մեղքերի մեջ, արժանանալով անձնական վիրավորանքների։ Մարդիկ, ովքեր համարվում էին հերոսներ, կուռքեր, մտավորականներ, հանկարծ մեկ վայրկյանում վերածվեցին «անտաղանդ», «բարոյազուրկ», «դարն ապրած», «դավաճան» կերպարների։

Իսկ ովքե՞ր են «սև ցուցակում» հայտնված «ժողովրդի թշնամիները»

Ամեն ինչ սկսվեց դատարաններից և դատավորներից․ երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ վճիռներ կայացվեցին։

Մասնավորապես, երբ 2018 թվականի օգոստոս ամսին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, դատարաններն ամենաբարձր մակարդակով սկսեցին հայտարարվել որպես «թշնամի»։ Երկրի վարչապետի՝ «դատարանները շրջափակելու» հորդոր-ակցիայից հետո սկսվեցին վիրտուալ և հրապարակային տոտալ ճնշումներն այն դատարանների և դատավորների նկատմամբ, ովքեր նույնիսկ փորձ կկատարեին «համակարգի տրամաբանությանը» դեմ դուրս գալ։ Թշմանի հայտարարվեցին բոլոր դատարանները, և մասնավորապես դատավորներ Ալեքսանդր Ազարյանը (ով, ի հեճուկս «ֆեյք հանրության» ստատուսների, վերջերս ճանաչվել է ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր), Դավիթ Գրիգորյանը, ում հանդեպ հարուցվեց քրեական գործ՝ Քոչարյանի գործով իշխանություններին ոչ հաճո դատական ակտի համար։ Ռոբերտ Քոչարյանի գործով՝ Սահմանադրական դատարանի հայտնի վճռից հետո Ճնշումների և հոգեբանական գրոհների ալիքը հասավ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան և վերջինիս նախագահ Հրայր Թովմասյան։ Սահմանադրական դատարանի նախագահի հարցը ակնհայտ կոպիտ խախտումներով անգամ Ազգային Ժողովի օրակարգ մտավ։ Ճնշումները չշրջանցեցին նաև Սահմանադրական դատարանի անդամներ Արևիկ Պետրոսյանին, Ալվինա Գյուլումյանին։

Իրենց ցուցակում «չմոռացան» ընդգրկել նաև այն փաստաբաններին, ովքեր համարձակություն ունեցան խոսել տիրող իրավական ռեպրեսիաերի ու ընտրովի արդարադատության մասին՝ Տիգրան Աթանեսյան, Երվանդ Վարոսյան, Հայկ Ալումյան, Արամ Օրբելյան, Ռուբեն Սահակյան, Հովհաննես Խուդոյան և այլք։

«Ժողովրդի թշնամիներ» հռչակվեցին նաև այն անձինք, ովքեր համարձակություն ունեցան «երաշխավորել» Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Խոսքը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մասին է։ Մեկ օրում հերոսից դավաճանի վերածվեց նաև Վիտալի Բալասանյանը, ով համարձակություն ունեցավ խոսելու հեղափոխական իշխանության դեմ։ Նույն սանրով անցկացրին նաև այդքան սիրելի Ֆորշին, ով գինովցած վիճակում հարցազրույցի մեջ մի քանի «թթու խոսք» ասաց գործող իշխանությունների հասցեին։

Մի քանի ամիս առաջ «ժողովրդի թշնամիների» ցուցակում հայտնվեց նաև Վազգեն Մանուկյանն ու իր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։ Հատուկ քարոզչական բլոկի շրջանակներում, վերջինիս անդամներին առանձին-առանձին անդրադարձան՝ հատելով էթիկական և բարոյական բոլոր սահմանները, կիրառելով ամենայն հավանականությամբ սեփական անձը բնորոշող արտահայտությունների մի ողջ շարք՝ իհարկե «ֆեյքերի» դիմակների տակ թաքնված։

Չխնայեցին մարդկանց, ովքեր ներքին անհամաձայնությունների կամ այլ պատճառներով լքեցին «հեղափոխական իշխանության» շարքերը․ Սարհրատ Պետրոսյան, Վիկտոր Մնացականյան, Արթուր Գրիգորյան (բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար):

Սուր քննադատության արժանացավ նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով հրապարակավ բարձրաձայնեց Երևանի քաղաքապետարանի՝ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումների մասին։

Այս համատարած ատելության քարոզի ֆոնին չէին կարող չթիրախավորվել նաև այն ԶԼՄ-ներն ու լրագրողները, ովքեր հարթակ տրամադրեցին հակառակ ճամբարում գտնվող անձանց․ «Հայելի» ակումբ, Անժելա Թովմասյան, «Yerevan Today», «5-րդ Ալիք», նույն հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյան և այլք:

Լուտանքների և մեղադրանքների մի մեծ փունջ էլ բաժին հասավ մշակութային և հասարակական այն 60 գործիչներին, ովքեր կոչով հանդես եկան՝ ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահի։ Մարդիկ, ովքեր դեռ երեկ սիրելի երգիչ, դերասան, մտավորական կամ պարզապես գործիչ էին, այսօր գամված են անարգանքի սյունին։ «Ժովովրդի թշնամի» է հռչակված նաև Մարգարիտա Սիմոնյանն, ով դեռ երեկ հայ ժողովրդի սիրելի լրագրողն էր Ռուսաստանում։ Նույն կարգավիճակում են նաև մնացած այն գործիչները, ովքեր համարձակություն են ունեցել հանդես գալու ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման։ Խոսքը այնպիսի անձանց մասին է, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի վարչության նախագահ; Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր; Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Матч ТВ», հեռուստաալիքի գլխավոր տնօրեն;Տիգրան Քեոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար; Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր; Մարգարիտա Սիմոնյան, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր; Սաթի Սպիվակովա, դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար; Դմիտրի Խառատյան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ; Կարեն Շահնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, վարչության ղեկավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյան; երգիչներ Ալլա Լևոնյան, Արմինկա, Արսեն Գրիգորյան, Հայկո, Նունե Եսայան և Ռազմիկ Ամյան և այլք:

Ատելության և թշնամանքի համատարած ալիքը կանգ չառավ անգամ այնպիսի անձանց դեպքում, ինչպիսիք Հենրիխ Մխիթարյանն ու իր մայրն են։ Ավելին, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի մակարդակով հայտարարվեց, թե պետք է Հենրիխ Մխիթարյանի ձեռքից ավագի թևկապը վերցնել, քանի որ նա «մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա»։ Իսկ Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանին «չներվեց» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունների քննադատությունը։ Արդեն մի քանի օր է՝ Ֆեյքերի բանակի իսկական գրոհ է սկսվել տկն․ Թաշչյանի դեմ։ Օնլայն ամենատարբեր հարթակներում հարյուրավոր ֆեյք օգտատերեր անձնական վիրավորանքներ ու հայհոյանքներ են ուղղում նրան՝ անգամ կասկածի տակ դնելով Հենրիխ Մխիթարյանի մասնագիտական ու մարդկային որակները: Նույնիսկ ավելորդ է հիշեցնել, որ Մարինա Թաշչյանը, Հենրիխ Մխիթարյանի մայրը լինելուց բացի, առաջին հերթին լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի այրին է և իր կյանքի 40 տարին նվիրել է հայկական ֆուտբոլին:

Ահա թե ինչպես են «Քաջ Նազարի» կյանքով ապրող, բայց, բարեբախտաբար, «Նազարի» բախտը չունեցող 10 կոպեկանոց «գրողները» փոշիացնում մարդու անցած ճանապարհն ու ապրած կյանքը։

Տարվա ամենացայտուն օրինակը, որ ընդգծում է ստեղծված իրավիճակի ողջ փայլն ու թշվառությունը, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «կերպարանափոխումն է»։ Դեռ 2018 թվականին ԱԱԾ գրառմամբ շապիկներն ու գլխարկները ամենաշատ վաճառվողներից էին «Նոր Հայաստան»-ում, իսկ Արթուր Վանեցյանը՝ «հպարտ քաղաքացիների» թիվ 1 հերոսը՝ Փաշինյանից հետո։ Իսկ այսօր այդ նույն «հպարտ» քաղաքացիները Արթուր Վանեցյանին դարձրել են ոչ միայն «ժողովրդի թիվ 1 թշնամի», այլև «դավաճան»։

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը ևս ունի «ադրբեջանցի ժողովրդի թշնամիների» մի մեծ սև ցուցակ, օտարերկրյա այն հայտնի գործիչների անուններով, ովքեր համարձակվել են Արցախ այցելել Հայաստանի կողմից։ Իսկ հիմա ուշադրություն հարցը՝ «Ո՞ւմ ենք մե՛նք դարձրել ժողովրդի թշնամի և ո՞ւմ շահերից է դա բխում»։

Հ. Գ. Տնտեսական հեղափոխության չեն հասնում պոպուլիզմով, ատելությամբ, վրեժով, թշնամանքով և փուչ հայտարարություններով։ Տնտեսական հեղափոխությունն ուղիղ կապված է այն կրթական միջավայրի հետ, որոնք ստեղծում ես դու քո երկրում՝ ընտանիք, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ/հարթակներ, բակ, դպրոց, համալսարան և վերջապես՝ մթնոլորտ։ Իսկ ի՞նչ կրթական միջավայր և մթնոլորտ ենք մենք ստեղծել այսօր Հայաստանում։ Ի՞նչ են փոխելու երկրում մարդիկ, որոնց մոտ լավ ստացվում է միայն հայհոյելը, դատարկախոսելը, արժեզրկելն ու վատաբանելը։

Հ.Գ.2. 37 թվականին Ստալինը ևս մշակութային, հասարակական, երկրի մտավոր խավին դարձրեց «ժողովրդի թշնամի»՝ մի մասին գնդակահարելով, մի մասին բանտարկելով, մյուս մասին էլ՝ աքսորելով։

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ