Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Ստիպված ենք շատ ջանալ Հայաստանի հասարակությանը իրականության զգացումը վերադարձնելու համար. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը։

Ինչպե՞ս կամփոփեք 2019 թվականի արդյունքները, ի՞նչ տվեց այն Հայաստանին պետականության զարգացման առումով։


Տարվա արդյունքները մեր երկրի համար, ցավոք, դժվար է դրական անվանել։ Խնդիրները երկրի ներքին կյանքում միայն խորացել են։ Այսպես, լուծում չի գտել քաղբանտարկյալների հարցը. ինչպես հայտնի է, նախագահ Քոչարյանը դեռեւս անօրինական կալանքի մեջ է։ Անցած շաբաթ միանգամայն հորինված մեղադրանքով կալանավորվեց «Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ճակատագրի հեգնանքով մշտապես իր դեմոկրատական էության մասին աղաղակող իշխանությունը տխուր ներհայկական ռեկորդ սահմանեց ԶԼՄ-ների դեմ հարձակումների գծով։ ՍԴ-ի դեմ կոպիտ եւ անօրինական հարձակումը դարձավ գործադիր իշխանության ղեկավարի կողմից իշխանության բոլոր ճյուղերի զավթման աննախադեպ օրինակ։ Ընդհանրապես, այն ամենը, ինչ կատարում է իշխանությունը երկրի դատական համակարգի հանդեպ, ամենախիստ դատապարտման է արժանի։ Անցնող տարում իշխանության կողմից ատելության խոսքի քարոզման խթանման միջոցով հասարակության բեւեռացումը էլ ավելի խորացավ։ Ներդրումներ չկան եւ, որքան կարելի է դատել անվանի փորձագետների գնահատականներով, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոյեմբերյան հեռուստամարաթոնի արդյունքներով, հաջորդ տարի նույնպես չեն նախատեսվում։ Պաշտոնական վիճակագրությունն անցնող տարում դարձավ Փաշինյանի հակասական ու չափազանց դիլետանտ գաղափարների եւ հրապարակային հայտարարությունների իսկական պատանդը։ Երկրում սոցիալական կյանքի՝ իշխանության խոստացած թռիչքաձեւ բարելավումը ոչ միայն չի իրականացել, այլեւ ժամանակի ընթացքում ըստ էության դարձել է անկատարելի։ Ատաքին քաղաքականությունում անցնող տարում մենք տեսանք բաց թողնված հնարավորությունների մի ամբողջ շարք։ Արտաքին քաղաքական կապերի զարգացումը մեր ավանդական գործընկերների հետ հիմնականում սահմանափակվում էր ոչինչ չնշանակող եւ միեւնույն ժամանակ հարկատուների գրպանի համար թանկարժեք այցելություններով։ Մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները շարունակում են մթագնված մնալ մի շարք բացասական գործոններով, մասնավորապես՝ Հայաստանում գործող իշխանության իրականացրած քաղաքական հետապնդումներով։ Բայց, իհարկե, հարկ է հատուկ նշել ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Եթե վերլուծենք վարչապետի գործողություններն այս ուղղությամբ՝ հնարավորինս լայն ժամանակային համատեքստում, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե նա կամ միտումնավոր, կամ հակամարտության էությունն ու դրա կարգավորման փիլիսոփայությունը բացարձակ չհասկանալու պատճառով արեց ամեն ինչ, որպեսզի թուլացնի հայկական կողմի բանակցային դիրքերը եւ զրոյի հանգեցնի վերջին տարիների բոլոր ձեռքբերումները։ Այնքան, որ փորձագետները սկսել են խոսել շուտով սպասվող «նոր Լիսաբոնի» մասին։ Կարող է թվալ, թե տարվա արդյունքների իմ ներկայացրած պատկերը չափազանց մռայլ է եւ արտացոլում է իմ սուբյեկտիվ կարծիքը՝ պայմանավորված հայտնի մի շարք հանգամանքներով եւ իմ անձնական դիրքորոշմամբ։ Բայց, ցավոք, այդպես չէ, եւ մենք գործ ունենք տխուր իրականության հետ։ Իսկ եթե ամբողջական ներկայացնենք տարվա արդյունքները, ապա ընդհանուր տպավորությունը պարզապես հուսահատեցնող է։ Միեւնույն ժամանակ, կցանկանայի նշել մեր ամենամեծ, ըստ իմ անկեղծ համոզման, ձեռքբերումն անցնող տարում։ Դա, անշուշտ, քաղաքացիական հասարակության սրընթաց զարգացումն է, իսկական (այլ ոչ թե արտասահմանյան գրանտներով սնվող) քաղաքացիական հասարակության զարգացումը՝ որպես գիտակից քաղաքացիների հանրություն, որը պատրաստ է ամեն օր պայքարել իշխանությունների կամայականության դեմ եւ մեր երկրի ավելի լավ ապագայի համար։ Դժվար է պատկերացնել ավելի կարեւոր «ներդրում» մեր պետականության զարգացման «կապիտալում», եւ այստեղ պետք է նշել, որ 2019-ը իսկապես շրջադարձային է այս առումով։

Ձեր կարծիքով՝ ինչպես՞ անդրադարձան երկրի վարկանիշի վրա վերջին մեկուկես տարվա իրադարձությունները, երկրորդ նախագահի կալանավորումը, երրորդ նախագահի, խորհրդարանի նախկին խոսնակի եւ ՍԴ ղեկավարի հանդեպ մեղադրանքը։

Ձեր հարցը կարելի է հռետորական համարել։ Իհարկե՝ շատ վատ։ Ես արդեն խոսել եմ դրա մասին հրապարակավ, բայց կրկնեմ. փորձագետները հավաստիացնում են, որ իշխանությունների կատարած խախտումներից շատերը նախագահ Քոչարյանի իրավունքների եւ ազատությունների հարցում աննախադեպ են եւ արձանագրվում են պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող որեւէ երկրի տարածքում։ Այդ խախտումներից ամենանշանակալիների թիվը՝ 39 է, տեսեք ինչ թիվ է։ Մամուլում կան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ՍԴ նախագահին, խորհրդարանի նախկին նախագահին ներկայացված մեղադրանքների թեմայով բազմաթիվ հրապարակումներ, եւ այդ հրապարակումներին ծանոթանալուց հետո դժվար է այլ եզրահանգում անել, քան գոյություն ունեցող եւ նոր թափ հավաքող իրավական ամենաթողության մասին, որը տիրում է այսօրվա Հայաստանում։ Ինչպե՞ս դա պետք է անդրադառնար մեր վարականիշի վրա։ Ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր վարկանիշի վրա Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԽԽՎ, մեղմ ասած, անբարենպաստ հայտարարությունները, որոնք արվել են անցնող տարում։ Ի դեպ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ 2020-ին միջազգային տարբեր կառույցներ եւ կազմակերպություններ կդադարեն լռել մեր երկրում դատաիրավական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Եվ այդ ժամանակ (ինչը չափազանց անցանկալի կլիներ մեզ բոլորիս համար) մեր երկրի վարկանիշին կհասցվի միանգամայն կոնկրետ վնաս՝ հեռուն գնացող հետեւանքներով։

Երկրին որքա՞ն ժամանակ եւ ի՞նչ ջանքեր հարկավոր կլինեն իրավիճակը շտկելու համար։

Սկսեմ ջանքերից։ Իմ կարծիքով, նոր քաղաքացիական հասարակությանը եւ երկրի վերածնվող քաղաքական դաշտին պետք է գտնել անհրաժեշտ «շաղախ»՝ համախմբման եւ գործունակ միավորված ընդդիմության բեւեռի ստեղծման համար։ Միեւնույն ժամանակ, այդ բեւեռը պետք է իր մեջ առնի հասարակության բոլոր առողջ ուժերին։ Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական գործընթացները եւ հրատապ ներքաղաքական դիսկուրսի տրամաբանությունը՝ այդ խնդիրը միանգամայն իրականանալի է թվում։ Բացի այդ, հարկ է լուրջ ջանքեր գործադրել որոշելու, իսկ հետո նաեւ ձեւակերպելու համար նոր համազգային օրակարգը, իրատեսական, չափազանց պրագմատիկ, պոպուլիստական տարրերից միանգամայն զերծ եւ մեր երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները առավելագույն ճշգրտությամբ հաշվի առնող օրակարգ։ Ստիպված ենք շատ ջանքեր գործադրել, որպեսզի վերադարձնենք հասարակությանը իրականության զգացողությունը, մենք պետք է դադարենք հավատալ հրաշքներին, դադարենք որոնել ներքին թշնամիներ եւ ձեռնամուխ լինենք ամենօրյա աշխատանքի՝ ազգային համերաշխության մթնոլորտում։ Ինչ վերաբերում է ժամանակին, ապա մեր ժամանակը չափազանց քիչ է։ Այսօր սրընթաց փոխվող աշխարհում եւ մեր անհանգիստ տարածաշրջանում թույլ դիրքերում անգամ կարճ ժամանակով գտնվելը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։