Թրամփն արձագանքել է նորությանը, որ Կանադայում ֆիլմից հանվել է իր մասնակցությամբ տեսարանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է նորությանն այն մասին, որ «Տանը մենակ-2» ֆիլմից հանվել է տեսարանն իր մասնակցությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ֆիլմը երբեք նախկինը չի լինի (կատակում եմ)»,- գրել է նա ուրբաթ Թվիթերում։
Թրամփը նաեւ կատակով հաստատել է որոշ լրատվամիջոցների վարկածը, որոնք ենթադրել են, որ դրվագը հանելը կապված է նրա ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լարված հարաբերությունների հետ։
«Ինձ թվում է, Ջասթին Թ-ն այնքան էլ չի սիրում, երբ ես ստիպում եմ նրան վճարել ՆԱՏՕ-ի կամ առեւտրի համար»,- ավելացրել է Թրամփը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հաստատել էր, որ հանել է Թրամփի մասնակցությամբ տասը վայրկյանանոց տեսարանը դեռեւս հինգ տարի առաջ՝ կրճատված հեռուստատեսային տարբերակի համար։
1992 թվականի ֆիլմում Թրամփը խաղում է ինքն իրեն։ Ոչ մեծ դրվագում նա օգնում է գլխավոր հերոսին՝ մոլորված Քեւինին, հուշելով նրան, թե ինչպես գնա հյուրանոցի ճեմասրահ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը