ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:
Հարցին, թե ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվո՞ւմ է, Արման Մակինյանն ասաց.«Ուրեմն, «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքը կարգավորում է ընթացակարգերը, նախապես հայտնում են հարցաքննության անհրաժեշտության մասին, ընտրվում է հարցաքննության համար վայր և ժամ, այդ հարցերը համաձայնեցված են»:

















































