Ինչպես է Քարդաշյան-Ջեներ ընտանիքը նշել Սուրբ ծնունդը (լուսանկարներ)
Դեկտեմբերի 25-ին աշխարհի միլիոնավոր կաթոլիկներ, այդ թվում՝ արևմտյան շոու բիզնեսի աստղերը, նշել են Սուրբ ծնունդը։ Ուստի՝ բնական է, որ հայտնիների ինստագրամյան էջերը և դրանց «սթորիզ» բաժինները հեղեղված են տոնական լուսանկարներով և տեսանյութերով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ընտանիքներից մեկի՝ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները տոնի կապակցությամբ հավաքվել են հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի շքեղ, 8,5 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, որտեղ մեծ խնջույք է կազմակերպվել։
Օրինակ՝ աստղային քույրերից ամենափոքրը՝ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները, խնջույքին է եկել փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ։ Նրանք կրել են գրեթե միանման մուգ կանաչ գույնի զգեստներ։ Քայլիի պարանոցը զարդարել է զմրուխտյա շքեղ մանյակը։
Ոչ պակաս գեղեցիկ տեսք են ունեցել նաև Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաև սուպերմոդել Քենդալ Ջեները։
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին անգամն է, երբ սուրբծննդյան խնջույքը կազմակերպելու պատիվն ընձեռվել է 40-ամյա Քորթնիին։ Ի դեպ, հատկանշական է, որ Քորթնին այս տարի նախընտրել է տոնածառը գլխիվայր շրջել ու առաստաղից կախել։
Նշվում է նաև, որ խնջույքին ելույթ է ունեցել հայտնի երգչուհի Սիան։ Քիմ Քարդաշյանը նույնիսկ կատակել է, որ իրենց եղբայր Ռոբերտը կարող է ամուսնանալ Սիայի հետ և այդ դեպքում ավստրալացի երգչուհին ևս Քարդաշյան կդառնա։




























































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից