Իսրայելական թանգարանում բացվել է հին եգիպտական սմայլիկների ցուցահանդես
Օրերս Երուսաղեմի Իսրայելական թանգարանում բացվել է «Էմոգլիֆներ. հիերոգլիֆներից էմոջիներ պատկերների գրառում» կոչվող ցուցահանդեսը: Այն կարելի է այցերել ընդհուպ մինչեւ մյուս տարեվերջ: Ցուցադրության կուրատորն է պատմաբան-եգիպտագետ Բեն-Դոր Էվիանը, փոխանցում է Planet- today-ը:
Այցելուներին ծանոթանալու համար ներկայացված է պատ, որի վրա նկարված են 3 հազար տարվա պատմությամբ պատկերագրեր եւ մեր ժամանակակից սմայլիկները: Եգիպտացիները հիերոգլիֆներն օգտագործել են օբյեկտի կամ գաղափարի, բառի հնչողության կամ իմաստի փոխանցման համար: Հին Եգիպտոսում դրանք սրբազան էին համարում: Հիերոգլիֆների օգտագործման համար մշակվել էր օգտագործման կանոնների ժողովածու, եւ ոչ մի մարդ չէր կարող պատկերագրերն օգտագործել իր հայեցողությամբ: Մեր ժամանակներում էմոջիները թրենդ են դարձել եւ օգտատերերի նամակագրության մեջ ակտիվորեն օգտագործվում են անցած դարի 90-ական թվականների վերջից: Նշաններով մենք ուժեղացնում ենք բառը, եւ յուրաքանչյուր օգտատեր ազատ է ինքնուրույն որոշելու՝ որ պահին օգտագործի այս կամ այն սմայլիկը:
Նշենք մեր գաջեթներում կարմիր հագած պարողի եւ հին հիերոգլիֆներում առկա համանման դիրքով եգիպտացու նմանությունը, որը միայն թե հագնված է ազդրի վրայի փաթաթանով: «Իմ ՝ որպես եգիպտագետի նպատակն է մարդկանց ցույց տալ, որ ինչ-որ բան, որը հին է թվում, դեռեւս արդիական է այսօր դրանց կենսունակության համար»,- ասել է Բեն-Դոր Էվիանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից