Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայտարարություններն ապացուցեցին, որ նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ․ Վիկտոր Սողոմոնյան

Ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արված մշակույթի գործիչների և 60 հազար քաղաքացիների հայտարարությունները ապացուցին, որ նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Այսօր նախագահ Քոչարյանի ազատության կոչով 100-ի հայտարարության ամփոփման երեկոն է։ 2 ամիս էլ չի անցել, ինչ այդ հայտարարությունը հրապարակվել է։ Դրան սկզբից միացել են 36 հոգի, հետո դարձան 70 հոգի, ապա 100 մարդ միացավ հայտարարությանը, հետո ստորագրավահավաքը շարունակվեց ամբողջ հանրապետությունում և ծավալվեց նաև Արցախի Հանրապետությունում։ Այսօր ավելի քան 60 հազար մարդ միացել են այդ հայտարարությանը։ Այսօր նախաձեռնության հեղինակներն ամփոփում են անցած երկու ամսվա արդյունքները։ Այսօր նաև ցավալի ժամկետ է լրանում՝ 365-րդ օրն է այն պահից, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել իր աջակիցներին և բարեկամներին , որն այսօր կընթերցի Լևոն Քոչարյանը»,-նշեց նա։


Սողոմոնյանը խոսեց նաև «5-րդ ալիք» հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը․ «Ըստ էության, երբ հրապարակվեց այդ լուրը, թե աջակիցներից մեկը փորձել է ցուցմունք փոխել, ոստիկանությունը դա սկսեց տիրաժավորել, արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է։ Օդում կախված լուրեր կային, որ այդ տեսանյութը պատրաստվել է պարոն Թավադյանի դեմ և նրա ընտանիք անդամների դեմ ինչ-որ գործեր սարքելու համար։ Եվ պարոն Թովադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց։ Կարծում եմ, որ այն կոշտ արձագանքը, որ կար մշակույթի գործիչների հայտարարության մասով, պայմանավորված էր նրանով, որ իշխանությունը առաջին օրվանից տարածում էր կեղծ առասպել, որ հասարակությունը ցանկանում է՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանը պատժվի, որ նա հասարակության մեջ ատելի մեկն է և նրա հանդեպ կարելի է քաղաքական, իրավական հաշվեհարդար տեսնել։ Այս հայտարարությունները ապացուցին, որ դա բացառապես կեղծիք էր, որ նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ։ Ես գիտեմ, որ զանգել են բազմաթիվ մարդկանց, փորձել են ահաբեկել, ֆեյքերի բանակն ուղղակի հարձակվել է արվեստի գործիչների վրա, փորձելով նրանց ամոթանք տալ։ Ես գիտեմ, որ արվեստի ու մշակույթի գործիչները շատ լավ հասկանում են, որ այդ ֆեյքերի հետևում կանգնած են վարձկաններ։ Սա է պատճառահետևանքային կապը իշխանության հարձակման, պարոն Թավադյանի ձերբակալության»,-նշեց նա։

Սողոմոնյանն ասաց, որ այս պահին կուսակցություն ստեղծելու նախագիծ չկա, բայց չի բացառում, որ առաջիկայում կարող է լինել։