Փաշինյանի եւ նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր. Ի՞նչ սպասել 2020-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ավարտին է մոտենում 2019 թվականը: Տարվա հենց սկզբից իշխանության ղեկն ամբողջովին գտնվում էր «Իմ քայլը» դաշինքի ձեռքում, որոնք 2018 թվականի վերջին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել էին ավելի քան 70 տոկոս վստահության քվե:
Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի եւ հույզերի տարի էր, մեծ էին ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Ի վերջո, 20 տարի շարունակ իշխանության ղեկին ուղղակի կամ անուղղակի գտնվում էր ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ համաժողովրդական շարժումից հետո ժողովուրդն արագ փոփոխություններ էր ուզում:
Ու թերեւս հենց դա էր պատճառը, որ 2019 թվականին տեղի ունեցած իրադարձություններն ու փոփոխություններն այնքան էլ չարդարացրին ժողովրդի սպասումները, եւ հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր:
Սակայն պետք է արդարացիորեն փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իշխանության է միայն մեկ տարի եւ չէր կարող բավարարել մեկ տարվա ընթացքում բոլորի սպասումները: Պարզապես պետք է զինվել համբերությամբ եւ սպասել 2020 թվականի փոփոխություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...