ԱԺ աշխատանքը որեւէ մեկին չի հետաքրքրում
Հետեւեցի՞ք ԱԺ աշխատանքներին եւ շարունակելո՞ւ եք հետեւել,հարցին երեկ երեւանցիների եւ գյումրեցիների 98 տոկոսը տվել է բացասական պատասխան:
Հարցախույզն իրականացվել է 250 հոգու շրջանում (180-ը Երեւանում, 70-ը՝ Գյումրիում): Ընդ որում, նրանցից 78 տոկոսը տեղյակ չի էլ եղել, որ մայիսի 18-ին Ազգային ժողովում նիստ է եւ անգամ ԱԺ նախագահ են ընտրել:
Իսկ ինչու չեն հետեւում եւ չեն հետեւելու: Երեւանցիները եւ Գյումրեցիները գրեթե միաբերան մի պատասխան էին տալիս՝ ԱԺ-ից ոչինչ կախված չէ, այնտեղ բոլորն էլ կոճակ սեղմողներ են:
Top-News.am

















































