Ներողամտություն հայցելու կեցվածքն ինքնին մեծարժեք նախադեպ է
«Այբբենարանի» կապակցությամբ պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթի որակի մասին չխոսեմ՝ ամեն ինչ ակնհայտ է։ Բայց անչափ արժեքավոր էր նաև իր ներողություն հայցելու գրառումը։ Վստահ եմ, որ հուզական ելույթից հետո ուժ գտնել և ներողություն խնդրել ամեն մեկին տրված չէ։ Հուսանք, որ մեր երիտասարդ պատգամավորները նաև խույս կտան հետագա տհաճ միջադեպերից, դա հասունության ցուցիչ կլինի։ Տա Աստված՝ իրենք էլ են ապրելու և հետագայում «ճաշակելու» իրենց գործունեության վերաբերյալ հապճեպ ձևավորված, հաճախ նաև ոչ կոռեկտ գնահատականները՝ կյանքը չի ավարտվելու, ուստի ներողամտություն հայցելու կեցվածքն ինքնին մեծարժեք նախադեպ է ...
Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

















































