Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայում 3 նոր քաղաք կհայտնվի
ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Չեչնիայի երեք խոշոր բնակավայրի քաղաքի կարգավիճակ տալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք մտադիր ենք Նաուր, Նովոգրոզնի, Սերնովոդսկ բնակավայրերին քաղաքի կարգավիճակ տալ: Սակայն դա հնարավոր կլինի միայն որոշակի ցուցանիշների հասնելուց հետո: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, նոր քաղաքները բարենսատ ազդեցություն կունենան հանրապետության վրա»,- հայտարարել է Կադիրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Կուրչալոյը վերափոխվել էր քաղաքի, Չեչնիայում ևս 5 քաղաք կա` Գրոզնի, Գուդերմես, Արգուն, Ուրուս Մարթան և Շալի:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում