ԱԺ-ում որոշել են՝ տոնի արժանի են միայն «վերեւները»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռեւս չեն զարդարել նիստերի դահլիճի ետեւում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։
Փոխարենը արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տոնածառը զարդարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարկաբաժինը․ փաստորեն, ԱԺ-ում որոշել են, որ տոնի արժանի են միայն «վերեւները», իսկ շարքայինները միայն աշխատելու համար են։
Ի դեպ, դեկտեմբերի 26-ին «Իմ քայլն» ասուլիս կտա եւ կամփոփի խորհրդարանական տարին։ Ապա կգնա սեղանի շուրջ՝ «ամփոփելու» տարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...