Այնպես չէ, որ ՍԴ դատավոր Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆելիքս Թոխյանն այս պահին արձակուրդում է՝ տեղեկացրին ՍԴ-ից, պատասխանելով մեր հարցին, թե պոտենցիալ քանի հոգի կարող են ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը։ «Եթե անգամ 1-2 հոգի համաձայնեն, խնդիրը չի լուծվում՝ ՍԴ 6 անդամ մնում են»: Արման Դիլանյանի՞ն էլ հաշվեցիք։ «Դե, այնպես չէ, որ Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը։
Հիշեք` Հրայր Թովմասյանի լիազորություններին առնչվող ԱԺ դիմումին նա գրավոր գրել էր, որ այն չպետք է վարույթ վերցվի։
Բոլոր դեպքերում, վաղաժամ թոշակի օրինագծի առնչությամբ բոլորը տեսնում են, որ օրենքի մեջ գրված է «դատավոր», եւ եթե թոշակի են գնում, մի գեղեցիկ օր սոցապնախարարությունը կարող է ասել` դու դատավոր չես, դու դատարանի անդամ ես, եւ թոշակ այլեւս չտալ։
Բացի այդ` ցանկացած քաղաքացի կարող է դիմել ՍԴ, այդ օրինագիծն ապօրինի համարելու հայցով, ավելին` ստացած գումարը հետ գանձելու պահանջով։ Եվ երրորդ․ հասարակական պարսավանքը։ Ակնհայտ է, չէ՞, որ հասարակությունը սրերով ընդունեց «կաշառքի» անվանում ստացած այդ օրինագիծը»:
Իսկ ի՞նչ եք սպասում նախագահ Արմեն Սարգսյանից՝ օրենքի նախագիծը կուղարկի՞ ՍԴ։ «Եթե անկեղծ` չենք սպասում. մեզ համար կարեւոր չէ` կուղարկի, թե` ոչ»: Իսկ Վահե Գրիգորյանի խնդիրն ի՞նչ լուծում պետք է ստանա։ «Վահեն հանրային միջոցների վատնում է կատարում, ընդ որում՝ վատնելու նոր տեսակ է հնարել, որը նույնիսկ Քրեական օրենսգրքում նկարագրված չէ, որովհետեւ մարդկության պատմության մեջ նման հանցանք որեւէ մեկը չի կատարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...