Նոր Կտակարանը կօգնի պահպանել անհետացող լեզուները
Մյունխենում Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականները համարում են, որ Նոր Կտակարանը կօգնի պահպանել անհետացող լեզուները, հայտնում է Oane-ը։
Նոր կտակարանը թարգմանվել է լեզուների մեծամասնությամբ, որոնցից մի քանիսը արդեն անհետացել են կամ էլ սկսում են անհետանալ։ Չէ՞ որ աշխարհում մոտ 7 հազար լեզու կա, բայց Երկրի բնակչությունը միայն դրա կեսն է գործածում։
Մասնագետների թիմը մեքենայական թարգմանության ալգորիթմների ստեղծման ժամանակ հենց Նոր կտակարանն է հիմք վերցրել։ Ծրագիրը ունիկալ է, քանի որ այն ճանաչում ու վերլուծում է նմանատիպ կոնստրուկցիաներ բազմաթիվ այլ լեզուներում, այսպիսով այն միավորում է լեզուները որոշակի ենթախմբում։ Այդ գործառույթը հնարավոր է նաեւ լեզուների ծագման ու փոխադարձ կապի պատմության լավագույն ուսումնասիրության համար։ Չնայած նրանք հոյակապ հասկանում են, որ Կտակարանի զուտ բառացի թարգմանությունը չի տալիս լեզվի առանձնահատկությունների ու դրա քերական կառուցվածքի ճշգրիտ պատկերը, բայց այն ապագա սերունդներին տալիս է հին լեզուները ուսումնասիրելու հնարավորություն։
Մեքենայական թարգմանության առանձնահատկությունն է տվյալ տեքստը լեզուների որոշակի ընտանիքին 100 տոկոս ճշգրտությամբ վերագրելու ունակությունը։ Բացի դրանից ծրագիրը առանձնացնում է այն տարածաշրջաններն ու ժամանակահատվածը, երբ այդ լեզվով խոսել են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում