Օղակը սեղմվում է. Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց «Հարսնաքարի» գործով 1-2ին վաղաժամ կազատե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, եւ մտադիր են օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։
Հիշեցնենք, որ 2012 թ․ հունիսի 17-ին «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարի տվեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի, որոնք արդեն կրել են պատժի կեսը, եւ օրենքը թույլ է տալիս նրանց ազատել, ինչը տեղի կունենա, թե նրանք համաձայնեն ցուցմունք տալ իրենց նախկին ղեկավարի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...