Գիտնականները կարողացել են ծովի ջրից էլեկտրականություն արտադրել
ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից գիտնականներին հաջողվել է ստեղծել ամուր թաղանթ, որի օգնությամբ կարելի է ծովի ջրից էլեկտրականություն արտադրել։ Գաղափարը նոր չէ, սակայն դրա գործնական իրականացումը միայն այժմ է հաջողվել, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով BBC Science Focus Magazine-ին։
Խոսքը օսմոսի՝ սահմանափակ ներթափանցմամբ թաղանթի միջով լուծիչի մոլեկուլների միակողմանի դիֆուզիայի հիման վրա էլեկտրականության արտադրության տեխնոլոգիայի մասին է։ Մոլեկուլները ձգտում են լուծված նյութի մեծ խտության կողմը եւ թույլ են տալիս մի քանի միջոցով էներգիա ստանալ։
«Միջոցներից մեկը ենթադրում է թաղանթի վրա ջրի ստեղծած ճնշումից էներգիայի ստացում։ Երկրորդ միջոցը թաղանթի միջով իոնների շարժումից հոսանքի ստացումն է։ Այս միջոցը լավ է համապատասխանում այն վայրերին, որտեղ ծովի ջրերը հանդիպում են գետի ջրերի հետ»,- պատմում են Միչիգանի համալսարանի աշխատակիցները։
Մինչ այժմ գիտնականներին չէր հաջողվում ստեղծել այնպիսի թաղանթ, որը չէր կորցնի իր հատկանիշները ծովի ջրի մեջ ընկղմելուց հետո։ Այժմ, երբ գիտնականները գործի են դրել հատուկ նանոթելեր, ամեն ինչ ստացվել է։ «Մենք ստեղծել ենք նոր սերնդի ճկուն եւ ամուր նյութ, որը մի քանի հարյուր ժամ ծովի ջրում մնալուց հետո էլ չի կորցնում իր յուրահատուկ հատկանիշները»,- նշում են նախագծի հեղինակները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ