Կարտոֆիլը թավայում գերմանական ձեւով. միանգամից ճաշ եւ ընթրիք
Կարտոֆիլը գերմանական ձեւով պատկանում է այն ուտեստներին, որոնք հատուկ ստեղծված են աշխատանքային օրերի համար: Այն պատրաստելու համար պահանջվում է ընդամենը 15-20 րոպե, լավ, տրաքի, պայթի 23 րոպե: Մեծ թավան էլ կօգնի, որ այն բավականացնի եւ ճաշի եւ ընթրիքի համար:
Ուտեստի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ ավելացվում է նրբերշիկ կամ միս: Ստացվում է ամբողջական տապակած ուտեստ:
Պատահական չէ, որ Գերմանիայում այն լայն տարածում ունի:
Վերցրեք միանգամից երկու թավա: Մեկում կտապակենք կարտոֆիլը, իսկ մյուսում՝ մսեղենը: Կպահանջվի կարտոֆիլ, սոխ, խոզի միս, յուղ, ձու: Սկզբում կարտոֆիլը կտրեք ըստ ձեր ճաշակի կամ հաստ կամ բարակ:

Տապակում ենք այնքան, մինչեւ այն ոսկեգույն դառնա: Զուգահեռ կտրտում ենք խոզի միսը եւ տապակում մյուս թավայում:
Կարեւոր է, որ կարտոֆիլը չկորցնի հյութեղությունը: Այդ իսկ պատճառով խառնելու ընթացքում ավելացնում ենք կարագ: Երբ միսն արդեն տապակած կլինի, այն տեղափոխում ենք կարտոֆիլով թավայի մեջ:
Վերջում ավելացնում ենք կտրտած սոխը եւ ծածկում:
Եթե ուզում եք ձեզ մոտ լավ ստացվի, ապա խուսափեք փխրուն կարտոֆիլից, իսկ թավայի մեջ տապակելուց առաջ աշխատեք, որ այն չոր լինի: Օգտագործեք հաստ պատերով թավաներ:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը