Forbes-ը հրապարակել է տարվա ամենահաջողակ և աղքատացած միլիարդատերերի ցուցակը
Forbes ամսագիրը հրապարակել է ընթացիկ տարվա ֆինանսական առումով ամենահաջողակ և ամենից շատ միջոցներ կորցրած միլիարդատերերի ցուցակը։
Այս տարի ամենից շատ վաստակել է Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ֆրանսիական շքեղ ապրանքների խմբի ղեկավար Բեռնար Առնոն, ում պատկանում է Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշները: Ըստ Forbes-ի՝ մոլորակի երրորդ ամենահարուստ մարդու կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 40 միլիարդ դոլարով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ով այս տարի աշխատել է 22 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Zara ապրանքանիշի սեփականատեր՝ Ամանսիո Օրտեգան իր 17,3 միլիարդ դոլար եկամուտով։
Աղքատացածների ցուցակը գլխավորում է հնդիկ գործարար Ազիմ Փրեմժին (կարողությունը պակասել է 14,1 միլիարդ դոլարով), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (13.1 միլիարդի կորուստով), Essel Group-ի նախագահ Սուբհաս Չանդրան (3,4 միլիարդ կորուստով)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը