Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

«Երբ արժեզրկվում է պետական պաշտոնը, արժեզրկվում է պետությունը»․ ինչո՞ւ է Հարություն Մեսրոբյանը լքում Հանրային խորհուրդը

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվելուց հետո, 2018 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ ՀԽ անդամ նշանակված կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն օրերս հայտարարեց ՀԽ-ում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ NEWS.am-ն այս թեմայով զրուցել է Հարություն Մեսրոբյանի հետ։

Ինչո՞վ է պայմանավորված Հանրային խորհրդում Ձեր անդամակցությունը դադարեցնելու որոշումը։

Երբ Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Հանրային խորհրդից, ինձ լրագրողները հարցրեցին, ասացին՝ խոսակցություններ կան, որ Հանրային խորհրդի նախագահ է լինելու Ստյոպա Սաֆարյանը, ես պատասխանեցի, որ եթե նման բան լինի, համարեք, որ ես իմ ազատման դիմումը գրել եմ։ Ես սովորություն չունեմ խոսքս փոխել։

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ որևէ խնդի՞ր եք տեսնում։

Ես կառավարման փորձագետ եմ և անձին քննարկելու որևէ բարոյական իրավունք չունեմ։ Ես հարցը քննարկում եմ կառավարման իմաստով, պետական կառավարման իմաստով։ Պետական պաշտոնյան՝ այն էլ բարձրաստիճան պաշտոնյան տարբեր օղակներում՝ լինի Հանրային խորհուրդ, կառավարություն, անկախ տեղական ինքնակառավարման մարմին, պետք է 2 չափանիշների բավարարի՝ բարոյական նկարագիրը և անցած ճանապարհը դրական արդյունքներով։ Ընդ որում բարոյական նկարագիրը պարտադիր պահանջ է, իսկ դրական արդյունքները` բավարար։ Եթե դրանք չկան, ընդհանրապես նշանակումներ չպետք է լինեն։

Ստյոպա Սաֆարյանը չունի՞ ձեր թվարկած հատկանիշները։

Ես ասացի, թե ինչ պետք է լինի, հիմա ինքն ունի, չունի, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի։ Մնացածը դուք որոշեք՝ համապատասխանում է, թե ոչ, ես որպես կառավարման փորձագետ պահանջներն եմ ասում։

Այն, որ համաձայնել էիք աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, իսկ Ստյոպա Սաֆարյանի հետ հրաժարվել եք աշխատել, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ձեր կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը համապատասխանում էր այդ պահանջներին, իսկ Ստյոպա Սաֆարյանը՝ ոչ։

Նախ ես ոչ թե համաձայնել էի աշխատել, նման ձևով հարցը դրված չէր։ Վարչապետի առաջադրմամբ կառավարությունը անցյալ տարի սեպտեմբերին ինձ նշանակեց Հանրային խորհրդի անդամ։ Հիմա գանք Վազգեն Մանուկյանի անձին։ Վազգեն Մանուկյանը մեծ ավանդ ունի մեր պետության կայացման գործում, ընդ որում՝ տարբեր ասպարեզներում՝ թե վարչապետության ժամանակ, թե պաշտպանության նախարար եղած ժամանակ, այսինքն՝ դրանք անհերքելի փաստեր են, ես չէ, որ պետք է պատմեմ; Մարդ էր, որ իրոք համապատասխանում էր դրված պահանջներին ու խնդիրներին։

Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ որոշվեց Ստյոպա Սաֆարյանին նշանակել ՀԽ նախագահ։

Կառավարման իմաստով մենք պետք է նայենք երևույթի միտումներին։ Թե ինչ նկատառումներից ելնելով ինձ՝ որպես փորձագետի չի հետաքրքրում, բայց երբ արժեզրկվում է պետական պաշտոնը, նշանակում է, որ արժեզրկվում է պետությունն իր բոլոր բացասական հետևանքներով։ Ես մի բան եմ տեսնում, որ Հայաստանում պետական պաշտոնյայի ստատուսը բովանդակային առումով տևական անկում է ապրում գրեթե բոլոր ասպարեզներում, իսկ դա վտանգում է պետականությունը։ Այս պրոցեսը սկսվել էր դեռ 1991-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր Հանրային խորհրդի վերջին շանսի մասին, Դուք ի՞նչ եք կարծում՝ ՀԽ-ն կկարողանա օգտագործել այդ շանսը և ավելի արդյունավետ կառույց դառնալ։

Երբ ասում ենք Հանրային խորհրդի վերջին շանս, նշանակում է կային առաջին, երկրորդ շանսեր, հետո հոգնեցուցիչ է դարձել և տվել են վերջին շանս։ Արդյոք տեղյա՞կ եք, որ ՀԽ-ն առ այսօր չունի տարածք, իսկ եթե մարդիկ անգամ նստելու տեղ չունեն, ապահովված չեն տարրական պայմանները, կարելի՞ է ասել, որ նրանց տրված է վերջին շանս։

Համատարած տարբեր պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրանում են՝ սկսած կենտրոնական ապարատից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ, բարձր աշխատավարձեր, շռնդալից պարգևատրումներ, իսկ ՀԽ անդամները, ներառյալ ՀԽ նախագահը ստանում են 0 դրամ, պետության կողմից տրամադրված չէ տարածք, ու շատ հնարավորություններ չկան, ո՞ր շանսի մասին է խոսքը։ Կարո՞ղ եք ասել։ Եկեք բոլոր պաշտոնյաներին տարածքներից, աշխատասենյակներից զրկենք, աշխատավարձերն ու պարգևատրումները զրոյացնենք, ի՞նչ է լինելու։ Եթե մարդկանց մի խումբն ունի տարածքներ, սպասարկող անձնակազմ ինչքան ուզեք՝ տասնյակ տեղակալներ, օգնականներ, վարորդներ, աշխատավարձեր ու պարգևատրումներ, իսկ մյուս խումբը դրանից ոչ մի բան չունի, ինչն ինչի՞ հետ ենք համեմատում։

ՀԽ-ի արդյունավետության բարձրացման համար ի՞նչ է պետք և արդյոք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ այն «անիմաստ կառույց է»։

1991 թվականից մեր բոլոր իշխանությունները չգիտեն՝ ինչ անեն խորհրդատվության ոլորտում։ Որպեսզի խորհրդատվությունը գնահատես, պետք է խորհրդատվությանը հարգալից վերաբերել, լսել, ընկալել և փորձել իրագործել։ Եթե հարգալից վերաբերմունք խորհրդատվության նկատմամբ չկա, ի՞նչն արդյունավետ գնահատեն։ Բոլոր ժամակակներում բոլոր իշխանություններին փորձագետներն ավելի շատ են պետք, քան փորձագետներին՝ իշխանությունը։ Այսինքն մեզանում խորհրդատվական տարրական կուլտուրա գոյություն չունի։ Եթե կուլտորա չկա, ի՞նչն ենք մենք գնահատում։ Բա՞ որտեղից է գալիս հին հայկական ասացվածքը՝ «ասողին լսող է պետք»։ Մեր ժողովուրդն ինչո՞ւ է դա ասում, որովհետև գիտի՝ մենք այդ արատն ունենք, ասողին չենք լսում։

1991 թվականից ես բոլոր իշխանություններին և՛ քննադատել եմ, և՛ պրակտիկ առաջարկներ եմ արել ընդհուպ մինչև քայլերի բաժանած։ Գիտե՞ք՝ ինչ է եղել, երբ տվյալ մարդիկ իշխանության էին, չէին լսում բացարձակ, հենց զրկվում էին իշխանությունից, իրենց հռետորաբանությունը 180 աստիճանով փոխում էին, և ես զարմանքով լսում էի իմ առաջարկությունների տարրերը, բայց իրենց անունից էին ասում։ Մեր իշխանավորները երբ իշխանության են, խուլ են, երբ իշխանությունը կորցնում են, այնպիսի ճարտարախոսություն է սկսում, ապշում եմ՝ նույնն մա՞րդն է, թե՞ ոչ։

Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել ՀԽ-ից դուրս, հնարավո՞ր է միանաք «Վերնատուն» ակումբին։

Իմ գործունեությունը չի փոխվել, ուղղակի հիմա ՀԽ-ում չեմ դա անելու։ Իմ գործունեության ուղղությունը չի փոխվել, ես փորձագետ եմ, քաղաքական գործիչ չեմ։ «Վերնատուն» լինի, թե այլ կառույց, եթե տեսնեմ, որ այնտեղ ոչ այնքան քաղաքական տարրն է ուժեղ, այլ գործնական, փորձագիտական` կմտածեմ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am