Որոնք են 2019-ի վատագույն ֆիլմերը. The Hollywood Reporter-ը ցուցակ է հրապարակել
The Hollywood Reporter ամսագիրն անվանել է անցնող տարվա վատագույն ֆիլմերը: Պարբերականի կինոքննադատների կարծիքով՝ հակավարկանշային ցուցակի առաջատարը Աարոն Վուդլիի «Արկտիկական արդարադատություն․ Գրոմ թիմը» մուլտֆիլմն է, գրում է Известия-ն:
Կինոքննադատները համարում են, որ անիմացիոն մուլտֆիլմի հերոսներին կրկնօրինակող դերասանների ընտրությունն «անիմաստ է», քանի որ թիրախային լսարանը նրանցից ոչ ոքի չի ճանաչի:
Ցուցակում հաջորդը Թոմ Հուփերի «Կատուներ» կինոմյուզիքլն է: Քննադատների կարծիքով՝ «մարդու և կատվի թվայնացված հիբրիդները լավագույն դեպքում տարօրինակ են, վատագույն դեպքում՝ սարսափելի»:
Բացի դա, ցուցակում ներառվել են «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ», «Շերոն Թեյթի ուրվականները», «Միլիոնավոր մանր փշուրներ», «Հանգստություն», «Երկրպագու» ֆիլմերը:
Նշվում է, որ 2019-ի վատագույն ֆիլմերի ցանկում ներառվել են Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ «Դոմինո», «Կողք կողքի», ինչպես նաև Սիլվեստեր Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ «Ռեմբո. վերջին արյուն» կինոնկարները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ