Հարի Փոթերի մասին հեքիաթների հեղինակին մեղադրել են տրանսգենդերների նկատմամբ ատելության մեջ
Գրող Ջոան Ռոուլինդը ենթարկվել է քննադատության մի կնոջը հանրայնորեն սատարելու համար, որը հեռացվել էր տրանսգենդերների մասին թվիթի պատճառով, հաղորդում է «ՄԿ»-ը:
Պատմությունը սկսվել է հետազոտական կենտրոնի 45-ամյա աշխատակցուհի Մայա Ֆորսթեթերի շուրջ սկանդալից: Կինը հեռացվել էր աշխատանքից, քանի որ սոցցանցում հայտարարել էր, որ, իր կարծիքով, մարդը չի կարող փոխել իր կենսաբանական սեռն ինչ-որ վիրահատությունների միջոցով: Հարի Փոթերի տիեզերքի հեղինակը սատարել էր աշխատանքից հեռացված կնոջը՝ թվիթերյան գրառում կատարելով, որ համարում է անընդունելի արտահայտված կարծիքի պատճառով հեռացնելը: Ընդ որում՝ Ռոուլինքը հասկացրել էր, որ համամիտ է Ֆորսթեթերի հետ այդ հարցի շուրջ:
Իր թվիթում նա պատմել է՝ ինչպես է քննադատել ժամանակակից արեւմտյան հասարակությանը, որը համարվում է լիբերալ սոցիալական կյանքի մի շարք ոլորտներում. «Հագնվել՝ ինչպես ցանկանում ես: Ընտրել անուն, որը ցանկանում ես: Քնել համաձայնություն տված ցանկացած չափահասի հետ: Ապրել լիարժեք կյանքով խաղաղության եւ անվտանգության մեջ: Սակայն միեւնույն ժամանակ աշխատանքից հեռացնել կանանց պնդման համար, որ սեռը փոխելն իրականությո՞ւն է»:
Ի պատասխան գրողի արձագանքին՝ ԼԳԲՏ հանրության առանձին ներկայացուցիչներն ու կազմակերպությունները մեղադրել են նրան տրանսֆոբիայի մեջ: Ընդ որում՝ Ռոուլինգի կողմնակիցները պաշտպանել են գրողին՝ նշելով, որ հենց նա է բազմաթիվ տարիներ շարունակ սատարել փոքրամասնություններին, այդ թվում՝ ֆեմինիստներին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից