Պետք չէ վրդովվել. իմքայլականը՝ վարչապետի դստեր 30 հազար դոլարանոց ավտոմեքենայի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քանի օր է՝ հանրությունը վրդովված քննարկում է, թե ինչու է ժամանակին շռայլությունների դեմ պայքարած Նիկոլ Փաշինյանը շռայլությունների գնում, երբ խոսքը վերաբերում է իր ընտանիքին, և ինչու է պետբյուջեի հաշվին 30 հազար դոլարանոց ավտոմեքենա գնել, որը ծառայում է ավագ դստերը։ «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հորդորում է՝ պետք չէ վրդովվել․ «Եթե օրենքի համաձայն է, ուրեմն խնդիր չկա»։
Իսկ հեղափոխության փիլիսոփայությունը մեզ նման շռայլություն թույլ տալի՞ս է։ «Հեղափոխության փիլիսոփայության հետ ի՞նչ կապ ունի»։
Մարդիկ կարծում են, որ այդ գումարով կարելի է առաջնահերթ հարցեր լուծել։ «Ես այդ գումարի վերաբերյալ որոշում չեմ կայացրել, դա այն հարցը չէ, որ գրավի իմ ուշադրությունը։ Ինչ վերաբերում է խնդիրներին, մենք ամենօրյա աշխատանքով փորձում ենք ըստ առաջնահերթության լուծել»։
Ձեր կարծիքով՝ ժողովուրդը ձեզ ձայն է տվել, որ առաջնահերթ ձեր բարեկեցությո՞ւնն ապահովեք։ «Դուք կարծում եք, որ մեր գործունեությունը բերում է նրան, որ մենք ապահովենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի բարեկեցությո՞ւնը»։
Մեքենայի փաստն են նշում։ «Եթե օրենքը պահանջում է, ի՞նչ արատավոր բան կա»։ Օրենքը չի պարտադրում։ «Ոչ, ես վստահ եմ, որ ապօրինի ոչ մի բան չի եղել։ Ու դա այն հարցը չէ, որ պետք է մեծ ուշադրություն սևեռվի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...