ՔԿ ծառայության բաժնի պետի ու տեղակալի միջ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. «թող նվաստանա»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ. «Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել, արտառոց ոչինչ չի եղել: Կարծես թե կան առանձին սաբոտաժնիկներ, որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել»:
Նրա հետ զրուցել ենք նաեւ աշխատակիցների ատեստավորման հետ կապված բողոքների մասին, ըստ որի` ղեկավար կազմը նվաստացնում է իրենց: «Եթե մարդն իր իրավունքները եւ պարտականությունները չգիտի, թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի: Բա ինչպե՞ս եք պատկերացնում դատապարտյալին ուղեկցողին, եթե ինքը չի պատկերացնում` ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի», – նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...