Գիտնականներն անսպասելի կապ են գտել խոլեստերինի եւ նյարդային համակարգի մահացու հիվանդության զարգացման միջեւ
Խոլեստերինում դիսբալանսը կարող է կապված լինել շարժական նեյրոնների հիվանդության հետ՝ պարզել են Էքսետերի համալսարանի գիտնականները:
BBC-ի հաղորդմամբ՝ հիվանդությունը խոցում է գլխուղեղում եւ ողնուղեղում նյարդային բջիջները, ինչը հանգեցնում է մկանային հսկողության կորստին: Արդյունքում պացիենտը դադարում է շարժվել, խոսել, կուլ տալ եւ շնչել:
Այդ հիվանդության դեմ դեղամիջոցներ չկան: Մասնագետները նույնիսկ հստակ չգիտեն դրա զարգացման պատճառները: Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները նկատել են 13 գեն, որոնք կապված են խոլեստերինի հետ: Եթե դրանք փոփոխված են եղել, զարգացել է հիվանդությունը: Գիտնականները վստահ են, որ բացահայտումը թույլ կտա ոչ միայն պարզել այդ հիվանդությանը հակված մարդկանց, այլ, հնարավոր է, գտնեն նոր դեղամիջոց, որը կլինի աշխարհում առաջինը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը