«Մեր» պատասխանն է Սոբչակ. Սեդոկովան 40 պլյուս կանանց աջակցել է անկեղծ լուսանկարով
Երգչուհի Աննա Սեդոկովային դուր չի եղել Քսենիա Սոբչակի վերջին, սկանդալային հրապարակումն այն մասին, որ 40 պլյուս կանանց վայել չէ մերկանալ տեսախցիկի առաջ։ Օրերս 37-ամյակը նշած Սեդոկովան նկատել է. «Օրեր առաջ ես 37 տարեկան եմ դարձել։ Նշանակո՞ւմ է՝ ընդամենը 3 տարի ունեմ՝ նման լուսանկարներ հրապարակելու համար առանց հանրային գործիչների կշտամբանքի»։ Իհարկե, նաեւ «մերկ» լուսանկար է հրապարակել՝ որպես ակնառու ցուցադրություն։
«Իսկ երեք տարի անց, ես ինչ է, դդմի՞ եմ վերածվելու։ Որքան են ինձ հոգնեցրել այդ կարծրատիպերը, որոնք տարիներ շարունակ լցրել են մեր կանանց գլուխները»,- իր տարակուսանքն է հայտնել երգչուհին եւ կողմերին առաջարկել չվիճել։ «Ես հիացած եմ Սվետլանա Բոնդարչուկի ոտքերով, Վերոնիկա Բելոցերկովսկայայի մկանուտ որովայնով, Օքսանա Լավրենտեւայի նստատեղով ու Քսենիա Սոբչակի ուղեղով»,- հայտարարել է Աննան եւ կոչ արել դադարել «ուժերը չափել» տղամարդկանց նման։

Ի դեպ, բացի Սեդոկովայից՝ Քսենիային արդեն իսկ պատասխանել են Բոնդարչուկը, Բելոցերկովսկայան եւ նույնիսկ 57-ամյա հայտնի դերասանուհի Ելենա Վալյուշկինան, որը կարծում է, որ իր հրապարակմամբ Սոբչակը 40 տարեկանից մեծ կանանց ոչ միայն զրկել է մերկանալու իրավունքից, այլեւ նրանց արգելել վայելել կյանքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը