Աննա Սեդոկովան առաջին անգամ համբուրվել է 16 տարեկանում եւ պարզվում է՝ ուշ է․ երգչուհին անցյալից բողոքել է Դմիտրի Շեպելեւին (տեսանյութ)
Աննա Սեդոկովան հյուրընկալվել է Դմիտրի Շեպելեւի Youtube-յան շոուի նոր թողարկմանը։ 37-ամյա երգչուհին պատմել է տղամարդկանց հետ հարաբերությունների եւ երեխաների դաստիարակության մասին:
Պարզվում է, որ ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից մեկը պատանեկության տարիներին տղաների շրջանում հայտնի չի եղել։ «Դպրոցում ինձ ոչ ոք չէր սիրում, ոչ ոք ինձ հետ ընկերություն չէր անում։ Ես անպետք ուսուցչուհի էի», — պատմել է նա։
Դմիտրին հարցրել է, թե քանի տարեկանում է առաջին անգամ համբուրվել։ « 16 տարեկանում․․․ քանի որ ոչ ոք չէր ցանկանում ինձ հետ համբուրվել։ Ինձ հետ համբուրվեց մի դժբախտ օտարերկրացի տղա։ Նա լեհ էր։ Դա տեղի է ունեցել մարզադաշտում, երբ ես իմ անսամբլի հետ մեկնել էի համերգի», - խոստովանել է աստղը։
Ի դեպ, Սեդոկովան Շեպելեւի հետ շփվել է ֆիթնես կենտրոնում, որտեղ զբաղվում է բռնցքամարտով: Եվ հենց ֆիթնես կենտրոնում նա ծանոթացել է ամուսիններից մեկի հետ։ Թե որի հետ երգչուհին չի մանրամասնել, նրանք եղել են երեքը։ Այժմ Աննան ամուսնալուծված է եւ հանդիպում է բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ:
Դմիտրին Աննային հարցրել է, թե որտեղ կցանկանար հայտնվել այդ րոպեին։ Երգչուհին պատասխանել է, որ ցանկանում է լինել այն մարդու կողքին, ում նկատմամբ համակրանք ունի։ «Գրկախառնվել, համբուրվել եւ նրա հետ սիրով զբաղվել», — նշել է աստղը: Ինչ վերաբերում է մոր դերին, ապա Սեդակովան խիստ է իր երեխաների՝ 14-ամյա Ալինայի, յոթ տարեկան Մոնիկայի եւ մեկուկես տարեկան Հեկտորայի հանդեպ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից