Եվրահանձնաժողովը կարող է տուգանել Facebook-ին
Եվրահանձնաժողովը կարող է տուգանել Facebook սոցիալական ցանցին՝ 2014 թվականին WhatsApp-ի գնման ժամանակ «ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող» տեղեկատվության տրամադրման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Վերջինները նշել են, որ Եվրահանձնաժողովը սկսել է ուսումնասիրել գործարքի մանրամասներն անցած տարվա դեկտեմբերին: Կասկած է առաջացրել Facebook-ի պնդումը՝ սոցցանցի եւ WhatsApp-ի օգտատերերի հաշիվները համակարգելու անհնարինության մասին:
Ըստ WSJ-ի՝ Եվրահանձնաժողովը չի կարող ստիպել Facebook-ին «հիմնավոր կերպով» փոխել իր աշխատանքը, սակայն նախատեսվում է Facebook-ի համար «նշանակալի» տուգանք սահմանել, որպեսզի այն օրինակ ծառայի մյուսների համար:
Անցած տարվա նոյեմբերին Facebook-ը Եվրամիությունում ժամանակավորապես դադարեցրել էր WhatsApp-ի օգտատերերի տվյալների հավաքագրումը: Նման որոշում ընկերությունն ընդունել էր եվրոպական կարգավորիչ մարմինների ճնշման ներքո:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում