Ամենաքննարկված նախագծերի «թոփ» եռյակը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի տարի առաջ գործարկվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։
Այստեղ պետական գերատեսչությունները ներկայացնում են իրենց կողմից այս կամ այն օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, կազմակերպվում է հանրային քննարկում։
Ցանկացած մեկը կարող է հետեւել նախագծի ընթացքին, քննարկումներին, անգամ մասնակցել դրանց՝ արտահայտելով սեփական կարծիքը։ Կայքում մինչ այս պահը տեղադրվել է 2013 նախագիծ, որից 34-ն այժմ քննարկման փուլում են։
Դրանք կայքում տեղադրվում են 15 օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով։ Հետաքրքիր է դիտարկել, թե հատկապես որ նախագծերն են ամենաքննարկվածները։
Այս պահին դրանք երեքն են: Լայնորեն քննարկվեց ու քննադատվեց ֆինանսների նախարարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Միայն հանրային քննարկման հարթակում քվեարկողների 92 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։
Նշենք, որ փաթեթով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը, 2020ից փոխվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը, աճելու է խաղային ոլորտի լիցենզիաների վճարը եւ այլն։
Հաջորդ ամենաքննարկված նախագծերից է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջության՝ 4-6 տոկոսանոց հարկ սահմանել։
Մյուս նախագիծը վերաբերում էր վարորդներին։ Խոսքն աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստանի տարածք արգելելու մասին էր։
Չնայած որ այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել դեռեւս 2017-2018 թվականներին, սակայն այսօր էլ չի զիջում իր դիրքերը ամենաքննարկված նախագծերի «լավագույն» եռյակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...