«Լուսավոր Հայաստանը» Խաժակյանին մանդատից չի զրկի. «Հանրապետությանն» էինք դաստիարակում»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստանը» կնշի կազմավորման 4 տարին, դրանից 2-3 օր անց էլ կհրավիրի կառավարող խորհրդի նիստ, որպեսզի որոշի՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մնո՞ւմ է, թե՞ հեռանում Երեւանի ավագանուց։ Խորհուրդը բաղկացած է 10 անդամից։
Տեղեկություններ կան, որ մեծամասնությունը դեմ կքվեարկի Խաժակյանին ավագանու մանդատից զրկելու որոշմանը, եւ գլխավոր հիմնավորումը կլինի այն, որ «Լուսավորը» չի կարող արհամարհել, հրաժարվել իրեն տված վստահության քվեից, քանի որ Խաժակյանի մանդատն անցնելու է Անահիտ Բախշյանին, ով ԼՀԿ անդամ չէ։ Խորհուրդը կհայտարարի, որ ԼՀԿ-ն այսուհետ պատասխանատվություն չի կրում գործընկեր կանանց պահվածքի համար։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ողջ «բոլոլան»։
ԼՀԿ մեր աղբյուրն անկեղծացավ․ «Հանրապետության» գործընկերներին դաստիարակելու, մեր ռեսուրսով նրանց վարկանիշը չմեծացնելու, հընթացս իշխանությանը հավատարմության ժեստ անելու, որ իրենք «բովանդակային» աշխատանքով են զբաղված, այլ ոչ թե սկանդալներ եւ շոուներ սարքելով»։
Իսկ արդյունքում կունենանք հերթական դաշինքի փլուզումը, որ Հայաստանի քաղաքական դաշտում սովորական երեւույթ է, քանզի դրանք չեն ձեւավորվում գաղափարների ու սկզբունքների համադրությամբ, այլ տվյալ պահի նպատակահարմարությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...