Շարլիզ Թերոնն անկեղծացել է և պատմել, թե ինչպես է իր մայրն ինքնապաշտպանվելիս սպանել հորը
Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը npr.org պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ «չի ամաչում» խոսել այն պահի մասին, երբ իր մայրն ինքնապաշտպանվելիս կրակել և սպանել է հորը:
Ինչպես փոխացնում է BBC News-ը, դերասանուհին 15 տարեկան է եղել, երբ իր հարբեցող հայրը կրակել է սենյակի դռան ուղղությամբ, որտեղ թաքնված են եղել ինքն ու մայրը: «Այդ գնդակներից ոչ մեկը չէր վնասել մեզ, որն ուղղակի հրաշք էր: Սակայն ինքնապաշտպանության ժամանակ նա վերջ տվեց սպառնալիքին»,- ասել է 44-ամյա Թերոնը:
«Ինչքան շատ ենք խոսում նման բաների մասին, այնքան շատ ենք գիտակցում, որ մենք միայնակ չենք այդ ամենի մեջ»,- հավելել է նա:

Շարլիզը մեծացել է Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքի մոտական ագարակում՝ ծնողների՝ Գերդայի և Չարլզի հետ:
Դերասանուհին հորը բնութագրել է որպես «շատ հիվանդ մարդ», ապա հավելել է, որ հարբեցողի հետ ապրելը «բավականին անհույս իրավիճակ է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը