Երեւանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել
2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի շենքում տեղի ունեցավ «Նախագծողների եւ հետազոտողների ազգային ասոցիացիայի» «NOPRIZ 2019» միջազգային մրցույթը։
Մրցույթին մասնակցում էին նորակառույց 550 շենքերի նախագծեր Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հարավային Օսիայից եւ Սերբիայից։
Մրցութայի շրջանակներում պարգեւատրվեցին 19 անվանակարգերում ներկայացված նախագծերը՝ մասնավորապես «Էկոնոմ դասի բնակելի նշանակության լավագույն համալիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի, Սասնա Ծռեր փողոցի վրա գտնվող «Դավթաշեն-2» համալիրը, որը կառուցվել է «Ռենշին» ներդրումային ընկերության կողմից, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի հեղինակած նախագծով։
Մրցույթի հանձնաժողովում ընգրկված էին Նախագծողների եւ հետազոտողների ազգային ասոցիացիայի նախագահ ակադեմիկոս Միխայիլ Պոսոխինը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Զուրաբ Ծերեթելին, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը, ինչպես նաեւ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ակադեմիկոսներ:





















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան