Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Աթերոսկլերոզ. Ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սիրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը մեր անառողջ սնունդը, նստակյաց կյանքն ու վատ սովորություններն են.
«Զարկերակային համակարգը ապահովում է մարդու մարմնի բոլոր հատվածների սնուցումը՝ ծայրամասերը ներառյալ: Այս համակարգի ախտահարումները ավելի բարդ են, ու այն օրգանում, հյուսվածքում կամ վերջույթում, որտեղ խանգարվում է արյան շրջանառությունը, ի հայտ են գալիս իշեմիկ խնդիրներ: Հաճախ ախտահարվում են նաև խոշոր անոթները՝ սկսած աորտայից”,- պատմում է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:
Սրտից դուրս գալուց հետո աորտան ընթացքում տալիս է բրախիոցեֆալ կամ բազկագլխային ճյուղավորում դեպի վերև՝ պարանոց, գլուխ, ինչպես նաև վերին վերջույթ գնացող անոթներ, ուղղվում է դեպի ներքև կրծքավանդակ և որովայնային հատված: Կրծքային և որովայնային աորտայի հատվածում ունենք ներքին օրգանները գնացող ճյուղավորումներ, իսկ կոնքի հատվածից՝ ստորին վերջույթները անոթավորող ճյուղեր: Այս զարկերակային մագիստրալի տարբեր հատվածներում կարող են անոթները ախտահարվել՝ դառնալով տարբեր օրգանների և հյուսվածքների թերսնուցման պատճառ:

Աթերոսկլերոզի զարգացման հետևանքները. 4 փուլ

Զարկերակային խնդիրների հիմնական պատճառը աթերոսկլերոզն է. “Զարկերակների պատերի բորբոքային խնդիրներ, աթերոսկլերոտիկ թիթեղիկներ, անոթի ներքին շերտի փոփոխություններ են առաջանում: Անոթի լուսանցքը նեղանալով՝ մի օր էլ խցանվում է: Իսկ երբ սնուցումը խանգարվում է, կրիտիկական վիճակ է ստեղծվում”,- նշում է Տիգրան Քամալյանը: Նա ներկայացնում է ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս հիվանդության զարգացման տարբեր փուլերում.
“1-ին փուլում ստորին վերջույթների հոգնածություն, թմրություն, սառնության զգացողություն է առաջանում: 2-րդ փուլում ի հայտ է գալիս «ընդմիջվող կաղության» համախտանիշ, երբ հիվանդը որոշակի տարածություն քայլում է, հետո ունենում մկանների ձգվածություն, ցավ, որը ստիպում է կանգնել: Կա այլ տերմին եւս՝ «Ցուցափեղկային հիվանդություն», երբ հիվանդը կարծես կանգնում, նայում է ցուցափեղկին, ապա շարունակում է քայլել: Պայմանական դասակարգմամբ, 2-րդ փուլը՝ «ընդմիջվող կաղությունը», բաժանվում է երկու ենթափուլերի։ 2Ա փուլում հիվանդի անցավ քայլքի տարածությունը կազմում է մինչև 200մ, 2Բ ենթափուլում՝ 200մ-ից պակաս։ Հաճախ հիվանդը պետք է վիրահատվի, եթե չի կարողանում քայլել 200 մետրից ավելի, քանի որ սա խոսում է անոթի լուրջ նեղացման կամ խցանման ռիսկի մասին: 3-րդ փուլում արդեն պացիենտը ցավեր է զգում անգամ հանգիստ ժամանակ: Վտանգավոր փուլ է վերջույթ կորցնելու առումով: Իսկ 4-րդ փուլն արդեն կրիտիկական է, քանի որ հյուսվածքներն արդեն մեռուկանում են, առաջանում է գանգրենայի զարգացման իրական վտանգ”,- բացատրում է բժիշկ Քամալյանը:

Ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Զարկերակային հիվանդությունների բուժմանն ուղղված վիրահատական միջամտությունների լայն գործիքակազմ են կիրառում Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում. “Վիրահատությունները երկու հիմնական խմբի ենք բաժանում. բաց վիրահատական և էնդովասկուլյար կամ ներանոթային միջամտություններ։ Հայաստանում ներանոթային վիրահատությունները ակտիվորեն սկսել են կիրառվել վերջին հինգ տարվա ընթացքում և մենք այդ հարցում առաջամարտիկ էինք: Բաց վիրահատության ժամանակ իրականացվում է անոթի պատի հատում և խցանների հեռացում, կամ շունտավորում, երբ ստեղծվում է խցանված հատվածը շրջանցող ուղի: Բայց քանի որ դրանք ոչ ճիշտ անատոմիական դիրք են ունենում, ազդում են արյան հեմոդինամիկայի վրա, փոխում արյան հոսքը, արդյունքում հաճախ լինում է, որ որոշ ժամանակ անց այդ շունտերը խցանվում են, բայց անգամ այդ դեպքում հյուսվածքների սնուցումը հաճախ հասցնում է լավանալ, և վերջույթը կարելի է փրկված համարել: Հնարավոր բարդությունները նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար էլ մենք սկսեցինք կիրառել վիրահատության ավելի նորագույն մեթոդներ՝ բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում, որի ժամանակ բալոնը տեղադրվում է հենց անոթի մեջ, այն լայնացվում է, անհրաժեշտության դեպքում տեղադրվում է ստենտ, արյան հեմոդինամիկան գործնականում չի փոխվում, և շատ ավելի լավ արդյունքներ է տալիս”,- շեշտում է նա: Տիգրան Քամալյանը նաև շեշտում է, որ երբ բալոնային անգիոպլաստիկան բավարար չի լինում, վտանգ կա, որ բալոնը հանելուց հետո անոթն անմիջապես կարող է նեղանալ, կամ լայնանալու արդյունքում կարող են անոթի ներքին պատի շերտազատումներ առաջանալ, տեղադրվում են մետաղական ստենտներ, որոնք ֆիքսում են այդ շերտազատված հատվածները անոթների պատերին և հիմք հանդիսանում անոթի պատի համար:

Եվ սա ամենը չէ: Կենտրոնը ունի զարկերակային հիվանդությունների բուժման հարցում հատուկ մշակված տակտիկա, որով տարբերվում է այլ անոթային բաժանմունքներից. “Մենք հաճախ իրականացնում ենք հիբրիդ վիրահատության եղանակներ՝ բաց ու փակ վիրահատությունների համադրությամբ: Սա մեր կլինիկայի առավելություններից մեկն է: Օրինակ՝ աճուկային հատվածում կարող ենք անել բաց վիրահատություն, մաքրել որոշակի հատվածի խցանում, այդ հատվածից խցանման շարունակությունը բացենք բալոնով լայնացնելով ու ստենտավորումով: Հիբրիդ վիրահատությունների մեթոդին տիրապետելը այս առումով մեզ մեծ առավելություններ է տալիս, օգնում արագ ու պացիենտի առողջության համար ճիշտ լուծումներ գտնել”,- ասում է նա:

Ուշ դիմելը սպառնում է ամպուտացիայով

Վիրահատական լավագույն մեթոդներին տիրապետելն անգամ բացարձակ արդյունք ստանալ չի նշանակում, եթե պացիենտը շատ ուշ է դիմում. “Հաճախ չենք կարողանում կիրառել դրանցից ոչ մեկը ու ստիպված դիմում ենք ամպուտացիայի՝ անդամահատման, միայն այն պատճառով, որ պացիենտը մեզ շատ ուշ է դիմել: Խոսքը հատկապես դիաբետ ունեցողներին է վերաբերվում: Դիաբետը հաճախ ախտահարում է անոթները՝ առաջացնելով դիաբետիկ անգիոպաթիա: Մեր խնդիրն ավելի է բարդանում, երբ տարիքով մարդկանց շրջանում դիաբետիկ անգիոպաթիան ուղեկցվում է զարկերակների աթերոսկլերոզով, որովհետև այդ դեպքում գործ ենք ունենում տոտալ ախտահարման հետ. աթերոսկլերոզը ախտահարում է զարկերակային մեծ մագիստրալները, դիաբետը՝ ավելի փոքր անոթները: Եթե պացիենտը մեզ վաղ դիմի մենք կկարողանանք վիրաբուժական արդյունավետ մեթոդների կիրառմամբ բուժել նրան՝ պահպանելով վերջույթը”:

Նշենք նաև, որ զարկերակային ախտարահարումը սպառնում է նաև երիտասարդներին: Երիտասարդ տարիքում ստորին վերջույթներում զարկերակների խնդիր կարող է հանդիսանալ խցանող տրոմբանգիտը, որը կոչվում է նաև Բյուրգերի հիվանդություն: Այս հիվանդությունը հանդիպում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում, սկսում է արտահայտվել առավելապես 18-20 տարեկանից: Բուժումը բարդ է նրանով, որ ոչ թե զուտ լուսանցքն է խցանվում, այլ անոթի պատն է հաստանալով խցանում առաջացնում անոթում: Վիրաբույժը լուսանցք չունի, որը կկարողանա բացի ու համապատասխան վիրահատական միջամտությունն անի: Ցավոք, այս հիվանդության դեպքում ամպուտացիաների տոկոսը բավական մեծ է. ավելի, քան մեծ տարիքում աթերոսկլերոզի պարագայում:

Դրա համար բժիշկը հորդորում է.

«Մի՛ ծխեք. անոթային հիվանդությունների մեծ մասը առաջանում է հենց մոլի ծխողների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս որ խցանող թրոմբանգիտ կամ Բյուրգերի հիվանդությունը առաջանում է այն երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում, ովքեր մոլի ծխողներ են: Այս պացիենտները միայն ծխելը դադարեցնելով զգալիորեն դանդաղեցնում են հիվանդության զարգացումը: Ընդհանրապես զարկերակային վիրահատություններից թե՛ առաջ և թե՛ հետո առաջին կարևոր սահմանափակումը հենց չծխելն է: Կարևոր է նաև պարտադիր ընդունել դեղերը, հսկել խոլեսթերինը, կարգավորել ճնշումը, քայլել: Մի քանի գլանակ ծխախոտը կամ մի քանի օր դեղորայք չընդունելը կարող է զրոյացնել բուժման արդյունքը»,-ասում է նա՝ հավելելով, որ հետվիրահատական ընթացքը շատ կարևոր է: Վիրաբույժներս անում ենք հնարավոր ամեն ինչ արդյունավետ բուժման համար, բայց միայն հետվիրահատական շրջանում հիվանդի ճիշտ վարքի արդյունքում է բուժումը դառնում հնարավորինս լիարժեք ու վերջնական: