Այսօրվա նապոլեոններն արդեն նախկինը չեն
Նապոլեոն Ազիզյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից, սակայն ինքն անձամբ դա չի որոշելու. այսօր լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված թեկնածուն։
Նապոլեոն Ազիզյանը այն ութ պատգամավորներից մեկն է, որ պայքարով ստացան մանդատը. նրանց դաշինքը ստիպել էր ինքնաբացարկ հայտնել։ Սակայն առաջիկա ժամերին Գագիկ Ծառուկյանը պետք է որոշի, թե այդ համարձակներից ովքեր ի վերջո կդառնան պատգամավոր։

















































