Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը. Արմեն Գևորգյան

 

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է փաստերի, որոնք, ըստ նրա, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիների զգալի մասը համարում են երկրում վերջին շրջանի ձեռքբերումները։ Հեղինակն անդրադառնում է դրանց խնդրահարույց ասպեկտներին և նշում դրանցից առաջացող խնդիրները։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Ես փորձել եմ բացառապես մասնագիտական և պետական կառավարման գիտելիքների ու փորձի տեսանկյունից արձանագրել փաստերը, որոնք ՀՀ իշխանությունները և, ինչու չէ, քաղաքացիների մի զգալի մասը համարում է վերջին շրջանի ակնհայտ ձեռքբերում, և միաժամանակ նշել վիճահարույց ասպեկտները, վեր հանել այն ռիսկերը և խնդիրները, որոնք ձևավորվում են դրանցից։

Ձևավորված է կառավարության ավելի կոմպակտ կազմ, կրճատված է նախարարությունների թիվը

Այս քայլը չբերեց որևէ տեսանելի արդյունքի թե՛ կառավարության, թե՛ ողջ պետական համակարգի արդյունավետության տեսանկյունից։ Սա, կարծես թե, վերջերս ընդունեց նաև վարչապետը։ Ինչպես ցույց է տալիս իրականությունը, նման որոշումը պայմանավորված էր ոչ թե ինստիտուցիոնալ նկատառումներով, այլ պարզապես կադրերի «կարճ պահեստային նստարանով» և, գուցե նաև, մեծ թվով նախարարների և փոխնախարարների բարձր վարձատրություն տալու դժկամությամբ։ Իսկ ընդհանրապես, պետական համակարգին նման մոտեցման շարունակության պարագայում այն շատ հեշտ է ապակայունացնել։

Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների զգալի ծավալ

Մյուս կողմից՝ չեն կառուցվում նոր ճանապարհներ, չկան նոր ենթակառուցվածքային լուծումներ։ Օրինակ՝ Իրանի և ԵԱՏՄ միջև պայմանագրի համատեքստում անհրաժեշտ էր սկսել Քաջարանի թունելի կառուցումը։ Այլ օրինակ. կարելի էր քննարկել Իջևան-Նավուր-Բերդ նոր հիմնարար ճանապարհի շինարարությունը։

Ընդունվել է օրենքների փաթեթ եկամտահարկի վերաբերյալ, որը 2020-ից պետք է նկատելիորեն բարձրացներ քաղաքացիների եկամուտները։

Բայց անմիջապես առաջ եկան նախաձեռնություններ, որոնք կարող են ի չիք դարձնել սպասվող արդյունքը զգալի թվով քաղաքացիների համար։ Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը, նոր տուրքերի և հարկերի ներմուծումը, պարտադիր բժշկական ապահովագրությունը և այլն։ Ավելին. կան իրական մտավախություններ, որ շատ գործատուներ կարող են կրճատել աշխատավարձերի չափերը, այնքան, որքան հնարավոր կլինի տնտեսել եկամտահարկի նոր դրույքաչափերի պայմաններում։

Նվազագույն աշխատավարձի բարձրացում

Այս քայլի առանձնահատկությունների և հնարավոր հետևանքների վերլուծությունը լավագույնս արել է Վաչե Գաբրիելյանը։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ։

Իշխանության առանձին ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացում՝ նախարարներ, փոխնախարարներ, տարբեր պետական մարմինների ղեկավարներ և այլն

Դա նշանակալից գործոն է կոռուպցիայի դեմ պայքարում, բայց առաջանում են այլ տիպի լուրջ հարցեր. ինչպե՞ս է դա արվել և ինչպե՞ս է ներկայացվել հանրությանը։ Սա պետական մտածողության տեսակետից նույնքան կարևոր է, որքան կոռուպցիայի դեմ պայքարը՝ ինքնին։ Ի վերջո, նման մեթոդը նույնպես կոռուպցիայի դրսևորում է։

Տեղի չի ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։

Բայց այդպես էլ անհայտ է մնում՝ ո՞վ և ի՞նչ ռեսուրսներով է վճարում գազի համար 165 դոլարը, որքա՞ն ժամանակ կարող է նման վիճակը չանդրադառնալ բնակչության կողմից վճարվող սակագնի վրա։ Չկան նաև հստակ պայմանավորվածություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ տնտեսվարող սուբյեկտների համար էներգակիրների սակագների երկարաժամկետ պայմանները։

Բյուջետային բավական բարձր մուտքերը

Անշուշտ, պետք է նկատի ունենալ, որ դրանց մի մասն ունի ժամանակավոր, մի մասն էլ՝ «տոքսիկ» բնույթ։ Հասկանալի է, որ պետական եկամուտների շատ աղբյուրներ 2020 թվականին չեն ունենալու նույն ծավալները, ինչ 2019-ին։ Անհրաժեշտ է հասկանալ՝ նախատեսվող լրացուցիչ մուտքերը պետական բյուջե պայմանավորված են լինելու երկրում տնտեսական և ներդրումային ակտիվությա՞մբ, թե՞ գործող դրույքաչափերի բարձրացմամբ, ինչպես նաև նոր ակցիզային հարկերի, մաքսատուրքերի, տեղական և այլ հարկերի ավելացմամբ։

Միջազգային կառույցներից նոր վարկեր և բոնդերի թողարկում

Զուգահեռ նկատվում է մտահոգիչ հակասություն. ՀՀ կառավարությանը վարկեր տվող միջազգային ֆինանսական կազմակերպությունները և կոնսորցիումները հրապարակում են Հայաստանի մասին դրական հաշվետվություններ և զեկույցներ։ Միևնույն ժամանակ՝ մասնավոր ինվեստիցիոն բանկերը և ֆոնդերը, հակառակը, արձանագրում են Հայաստանում ներդրումային միջավայրի խնդրահարույց լինելը և համակարգային խնդիրների առկայությունը։ Սա իր հերթին բերում է նրան, որ մասնավոր հատվածի համար արտաքին փոխառությունները շարունակում են մնալ բավական թանկ։

Ավելացված արժեքի հարկի վերադարձելիությունը տնտեսվարողներին

Դեռևս պարզ չէ, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա այս քայլը՝ այնպես, ինչպես և վարկային համաներման դեպքում, որն առայժմ խիստ անհասկանալի ազդեցությամբ քայլ է։ Առ այսօր հասկանալի չէ և արված չէ մանրակրկիտ վերլուծություն, թե ինչ շահեց կառավարությունը և ինչ ստացան սրա արդյունքում ՀՀ քաղաքացիները այսպես կոչված «վարկային համաներման» արդյունքում։

Երևանի իշխանություններին հաջողվեց բարելավել քաղաքում աղբահանության խնդիրը։

Սա՝ քաղաքացու աչքերով։ Միևնույն ժամանակ՝ պետությունն ինքը հայտնվեց խոշոր արբիտրաժային պատժամիջոցների վտանգի առաջ՝ «Սանիթեքի» հետ հարաբերությունների պատճառով։ Մյուս կողմից, ստեղծելով խոշոր համայնքային ձեռնարկություն և «ԿամԱԶ»–ները նվեր ստանալով մենք, կարծես թե, ստեղծել ենք առավելագույնս անարդյունավետ մոդել, որը հեռանկարում անընդհատ համակարգային խնդիրներ է ստեղծելու։

Համահայկական խաղերի անցկացումը Արցախում։ Բացառիկ կարևորության միջոցառում, որը պլանավորված է եղել տարիներ առաջ։

Ցավոք, այն նշանավորվեց նաև ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցի էմոցիոնալ և վիճահարույց ձևակերպումների հրապարակմամբ։

ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում

Իր հեռանկարային պոտենցիալով կարևորագույն այս միջոցառումը, սակայն, հայ հասարակության և քաղաքական մտքի համար կարևորվեց Պուտինին ընդունել-ճանապարհելու պրոտոկոլային հարցերով, զրահապատ միկրոավտոբուսում սելֆիով և Պուտինի ու Բելլա Քոչարյանի հանդիպումով։

Հայկական ավիաշուկայում բյուջետային Ryanair-ի հայտնվելը

Անհասկանալի են պայմանները և հնարավոր պրեֆերենցիաները։ Մտահոգում է այն փաստը, որ այդ ավիաընկերությանը տրվել են երաշխիքներ և խոստումներ՝ որոշակի արտոնությունների վերաբերյալ, դեռևս նախքան անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Անհասկանալի է, թե ինչ ծավալի ուղևորափոխադրումների հաշվարկով է վերակառուցվում Գյումրիի օդանավակայանը, եթե լոուքոսթերներն իրենց չվերթներն իրականացնելու են Երևանից։ Այս համատեքստում Ryanair-ին ավելացավ Wizzair-ը, կրկին՝ Երևանից։ Սրանք հեռանկարում կարևոր հարցեր են։

Սահմանադրական դատարանի որոշումները

Շատերին կարող է տարօրինակ թվալ սա որպես ձեռքբերում նշելը, բայց եթե կարողանանք մի պահ հեռու մնալ հարցի քաղաքականացումից և խորամուխ լինենք ՍԴ մեկ տարվա գործունեության մեջ, ապա կարձանագրենք կարևորագույն փաստ՝ ՍԴ անկախությունը և նրա գործունեության բացառիկ կարևորությունը երկրի իրավական զարգացման հեռանկարում։

Հասկանալի է, որ իմ կողմից ոչ բոլոր հանգամանքներն ու փաստերն են վերհանվել և ուսումնասիրվել։ Բայց նույնիսկ միայն նրանք, որոնք ես նշեցի, տպավորություն են ստեղծում, թե կառավարության շատ հաջողություններ տեղի են ունենում՝ անկախ կառավարության կամքից, նախապես պլանավորված չեն և մանրամասն մշակված չեն։ Դրանցից շատերը դուք չեք գտնի նաև հունվարին հաստատված՝ կառավարության ծրագրում։ Հախուռնությունն ու անկանխատեսելիությունը, տնտեսական պոպուլիզմը դառնում են իրական մարտահրավեր մեր երկրի տնտեսական կայունության համար։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է.

ա/ կենտրոնանալ այնպիսի քայլերի վրա, որոնք կներգրավեն ներդրումներ, այլ ոչ թե կբերեն հակառակին՝ զգուշավորությանը (բանկային գաղտնիքի թուլացում, հարկերի ավելացում, դատական իշխանության հետ մանիպուլյացիաներ, առանց դատական վճռի՝ գույքի բռնագրավման պլաններ, էներգետիկ սակագների անորոշություն, քրեական գործերի հարուցում՝ նոր գործարկվող նախագծերից անմիջապես հետո, և այլն):

բ/ խթանել բնակչության եկամուտների իրական աճը, ինչը կբերի սպառման աճին և սպառողական վարկավորման տեսանկյունից՝ բանկային ռիսկերի թուլացմանը։

գ/ ակտիվորեն իրականացնել կապիտալ ներդրումներ պետական ծրագրերով՝ տրանսպորտային և սոցիալական նոր ենթակառուցվածքների ստեղծում և հների վերակառուցում, Սևանի շուրջ բնապահպանական ծրագրեր և այլն։

դ/ ձեռնարկել նոր խոշորամասշտաբ և համակարգաստեղծ զարգացման նախագծեր, որոնց մասին ես արդեն առիթ եմ ունեցել խոսելու իմ նախորդ հրապարակումների մեջ։

Արմեն Գևորգյան,
ՀՀ նախկին փոխվարչապետ