Արարատի մարզպետը պարտվել է․ Լիլիթ Միրզախանյանը չի նշանակվի բաղձալի պաշտոնում
«168 ժամ» թերթը գրում է.
«Այս պահին Արարատի մարզպետարանում լարված տրամադրություններ են, պատճառն այն է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը չի կարողացել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ի վերջո, հաստատել իր մտերմուհուն՝ Լիլիթ Միրզախանյանին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է կտրվել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն բանավոր քննությանը։
Այս հարվածը մարզպետի համար կրկնակի ծանր է այն պատճառով, որ ցանկալի պաշտոնում Լիլիթ Միրզախանյանին հաստատելու համար նա սպասել էր երկար, այս հաստիքը ազատվեց հեղափոխության օրերին և այսքան ժամանակ հանուն նրա թափուր էր պահվում որովհետև տիկինը ստաժի խնդիր ուներ, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն էր հազիվ ստացել։
Երկրորդ հարվածը այն է, որ Լիլիթ Միրզախանյանին այսօր փաստացի հաղթել է մեկը, ով ոչ միայն նախկիններից է, այլև ներկայում աշխատում է Արարատի մարզպետարանի աշխատակազմում։ Նունե Մարտիկյանը զբաղեցնում է մարզպետարանի սոցապահովության բաժնի պետի պաշտոնը, և նա իրականում մարզպետին դատի տված անձն է, ով նույն կերպ անցյալ տարի հաղթել էր Վեդու բժշկական կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, բայց չէր նշանակվել (հավանաբար մինչ այդ մեկ այլ անձին տված՝ մարզպետի խոստման պատճառով)։
Հիշեցնենք, Նունե Մարտիկյանը նաև այն երկուսից մեկն է, որ մարզպետի գծած սցենարին անսպասելի հակառակվելու պատճառով արժանացել էր նրա «պատժին» և չէր ընդգրկվել մարզպետարանի պարգևավճարներ ստացածների ցանկում։ Սա այն դեպքն էր, երբ մարզպետը պարգևատրել էր ինքն իրեն ու ողջ աշխատակազմին 100 տոկոսով՝ վարսավիրի հայտնի ծեծի դեպքից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...