Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ջրվել է հերթական քրգործը

Օրերս Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կանչվել է Ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության։ Ենթադրաբար, կանչվել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը։

Պատճառը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականով հեռացած Սարհատ Պետրոսյանի հայտարարություններն են եղել։

Հիշեցնենք. հոկտեմբերի 18-ին հեռացող պաշտոնյան իր հրաժարականի տեքստում սուր քննադատել էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և ակնարկել կառավարության ներսում ձևավորված կոռուպցիոն սխեմայի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորչության մասին։

Հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց նրա այն ձևակերպումը, թե փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:

«Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող՝ նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը (խոսքն Ավետիք Էլոյանի մասին է), որը Հայաստանում երևիցե գործունեություն չի ունեցել, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը, համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը… Այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»,- ասել է նա հարցազրույցներից մեկում:

Ըստ նրա՝ Էլոյանն այսօր Հայաստանի խոշորագույն «Eloyan Architects» նախագծային կազմակերպության սեփականատերն է և համակարգում է հսկայածավալ ներդրումային ծրագրեր, նրան պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում: Ս. Պետրոսյանը վստահ է, որ Ավ. Էլոյանն այդ թույլտվությունը ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։

«Ավետիք Էլոյանը, մինչև քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը, Հայաստանում չի ունեցել նախագծային գործունեության որևէ առիթ։ Ինքը ստացել է այս պատվերը և բազմաթիվ այլ պատվերներ՝ պաշտոնի չարաշահման շնորհիվ, և դրա մասին տեղյակ են բոլորը»,- նշել էր Ս․ Պետրոսյանը։

Կառավարությունը, իհարկե, ընդունեց Սարհատ Պետրոսյանի հրաժարականը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նրան հակադարձեց ինչ-որ լղոզված ձևակերպումներով, և այս հեռակա փոխհրաձգությունը՝ Ավինյան-Պետրոսյան-Էլոյան, շարունակվեց տևական ժամանակ։

Դրան հաջորդեցին նոյեմբերի 18-ին ոստիկանության ձեռնարկած ստուգումները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում, Ավ. Էլոյանն էլ, իր հերթին՝ անձամբ իրավական պրոցես սկսեց կոռուպցիայի և թայֆայականության մեջ իրեն մեղադրող երբեմնի ընկերոջ՝ Սարհատ Պետրոսյանի դեմ, սակայն այս ամենից հետո խիստ ուշագրավը Սարհատ Պետրոսյանի դեմ կազմակերպած օպերացիան էր, ենթադրաբար՝ կազմակերպված «վերևից»։

Հիշեցնենք, որ Ս. Պետրոսյանը Հանրային խորհրդի նախկին նախագահ, «վերնատուն» հասարակական-քաղաքական հարթակի հիմնադիր Վազգեն Մանուկյանի փեսան է՝ դստեր ամուսինը։

Նկատենք, որ սկզբում տեղեկատվական արշավ սկսվեց Ս. Պետրոսյանի դեմ, եղան հրապարակումներ նրա դեմ՝ չարաշահումներով հնարավոր քրեական գործի հարուցման մասին, իսկ հետո ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խիստ ներկայացուցչական տեսարանով այցելեցին Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի տուն՝ իբր նրա հարցաքննության նպատակով։

Այսօր 168.am–ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով մերժվել է քրական գործ հարուցել՝ հանցադեպի բացակայության պատճառով։

Ոստիկանությունը պաշտոնապես նաև 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ևս նույն եզրակացությանն է հանգել։ Ստացվում է՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարություններում բովանդակություն չկա, չկա հանցանք, չկա հանցակազմ։

Իսկ դա նշանակում է, որ կամ Սարհատ Պետրոսյանի պնդումները՝ Ավետիք Էլոյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, «կոռումպացվածության հասնող թայֆայականության» և վերևներում այդ մասին տեղյակ լինելու ու չմիջամտելու մասով, առնվազն «փուչիկ» են, կամ ոստիկանությունը բավարար չափով հետևողական չի եղել նրա հայտարարության հետքերով բացահայտումներ անելու համար։

Նկատենք. մինչ այս պահը փաստարկված պարզաբանումներ և հերքումներ չեն հնչել նաև կառավարության ղեկավարի կամ մյուս հասցեատիրոջ կողմից։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ դատարանը մերժել է վարույթ ընդունել նաև Ավետիք Էլոյանի հայցն ընդդեմ Սարհատ Պետրոսյանի։ Մինչդեռ հասարակությունը հույս էր փայփայում, որ թեկուզ ֆորմալ զրպարտչական վիրավորանքի հայցով սկսված դատական գործընթացը կստիպեր հայտարարության հեղինակին բացահայտել պետական օղակներում իր արձանագրած հանցավոր սխեման, ինչի մասին բարձրաձայնեց ու հեռացավ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից։

Այսպիսով, Սարհատ Պետրոսյանի կողմից հանցագործության մասին հայտարարությունն այդպես էլ կմնա օդում կախ և չի ստանա իրավական գնահատական։ Միգուցե այն պատճառով, որ առանցքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործոնն է, ու հետևաբար՝ չկային երաշխիքներ, որ Սարհատ Պետրոսյանը կզսպեր իրեն և չէր բացահայտի պետական բարձր մակարդակով գծած սխեմաները, ներքին պայմանավորվածություններն ու չարաշահումները։

Իսկ այս ամենը, պարզ է, որ ոչ մի դեպքում ձեռնտու չէր կարող լինել օրվա իշխանության համար, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի, ով այսօր ամեն գնով պայքարում է, որ իր քաղաքական թիմը մնա անսասան, իր կողքին պահելու համար նա փաստացի ստորագրում է գաղտնի հրամաններ՝ գերբարձր աշխատավարձերի, միլիոների հասնող պարգևավճարներ բաշխելու միջոցով, ավելացնում է գործուղումների ծախսերը, ու ներվում են բաներ, որոնք, համենայնդեպս, չէին ներվի նախորդ իշխանության կողմից նման քայլերի դեպքերում։ Հիշենք թեկուզ ամենավերջինը՝ Արարատի մարզպետի հրահանգով վարսավիրի հայտնի ծեծի դեպքը, որը կրկին ջրվեց ու չստացավ իրավական քաղաքական գնահատական։

Հիշեցնենք, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը համարում էր, որ Սարհատ Պետրոսյանը զրպարտել և վիրավորել է իրեն, ու, կարելի է ասել, ֆորմալ մասն ապահովելու համար՝ ներողություն խնդրելու հիմքով հայց էր ներկայացրել դատարան: «Մեր պահանջը ներողություն խնդրելն է ու հերքում տարածելը: Մենք կարծում ենք, որ պարոն Պետրոսյանը այնքան ողջամիտ է, որ թույլ չի տա, որ վեճը խորանա»,- ասել էր Էլոյանի փաստաբանը։