Շոտլանդիայում աճուրդում վաճառվել է վիսկիի աշխարհում ամենամեծ շիշը
Աշխարհում Tomintoul վիսկիի ամենամեծ շիշը՝ 1,5 մետր բարձրությամբ եւ 105,3 լիտր տարողությամբ, վաճառվել է Շոտլանդիայի Just Whisky աճուրդում 15 հազար եվրոյով (20 հազար դոլար), սուրբծննդյան սակարկությունների շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BBC-ին։
14 տարեկան թնդությամբ խմիչքի շիշը խցանված է 20 սանտիմետրանոց խցանով, պարունակությունը կարելի է լցնել 150 ստանդարտ շշերի մեջ։ Այն պատրաստվել է 2009 թվականի օգոստոսին վիսկիի պատրաստման Tomintoul գործարանում, 14 հոգուց բաղկացած թիմի կողմից։ Յոթ տարի առաջ շիշը ներկայացվել է Էդինբուրգի վիսկիի ժառանգության շոտլանդական կենտրոնում եւ գնահատվել 5 հազար եվրո (6,6 հազար դոլար)։
«Ժամանակ առ ժամանակ հնարավորություն է առաջանում ձեռք բերել իսկապես եզակի շիշ, եւ սա հենց այդ դեպքերից մեկն է»,- նշել է Just Whisky աճուրդի տան տնօրեն եւ համահիմնադիր Գրեմ Քրեյնը։
Ավելի վաղ Whisky Auctioneer-ը շոտլանդական Պերտ քաղաքի աճուրդում ներկայացրել էր ամենամեծ մասնավոր հավաքածուն ԱՄՆ-ից՝ 3,9 հազար շիշ։ Հավաքածուն, որի մեջ կային հազվագյուտ բրենդներ, ինչպես Bowmore-ը եւ Springbank-ը, նաեւ Stromness-ն ու Dallas Dhu-ն, որոնց թողարկումն արդեն դադարեցվել է, նախնական գնահատվել է 8 մլն եվրո (մոտ 9,5 մլն դոլար)։ Այն վաճառվում է 2014-ին մահացած գործարար Ռիչարդ Գուդինգի (Կոլորադո) ընտանիքի կողմից, որը հավաքածուն հավաքել է 20 տարվա ընթացքում։
Լոտերի մեջ է նաեւ ողջ աշխարհի հավաքորդների համար ցանկալի հազվագյուտ շոտլանդական վիսկին՝ 60 տարվա թնդությամբ Macallan-ը, հատուկ ապրանքանիշով, որը ստեղծվել է փոփ-արթի իտալացի ժամանակակից նկարիչ Վալերիո Ադամիի կողմից։
1986 թվականին պատրաստվել է 12 շիշ նման վիսկի «ամենաթանկ հաճախորդների համար», եւ ներկա պահին հայտնի չէ, թե դրանցից քանիսն է պահպանվել։ Հոկտեմբերին անգլիական Sotheby's-ում աճուրդի հանվեց դրանցից մեկը ռեկորդային՝ 1,5 մլն եվրո (1,78 մլն դոլար) գնով, նախնական գինը՝ 450 հազար եվրո էր (534 հազար դոլար)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան